ՊՍԺ ֆուտբոլային ակումբի մարզական տնօրեն Լեոնարդոն Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի վիճակահանությունից անմիջապես հետո ուղիղ եթերում ամուսնության առաջարկ է արել «Sky Sport Italia» հեռուստաալիքի հաղորդավարուհի Աննա Բիլյոին:
43-ամյա ֆունկցիոները հաղորդավարուհուն իր հետ ամուսնանալ առաջարկել է վիճակահանության արդյունքով ՊՍԺ-ի եւ «Բարսելոնայի» միջեւ կայանալիք հանդիպման շուրջ էքսպրես հարցազրույցի ժամանակ, որը հեռարձակվում էր ուղիղ եթերով: Սկզբում Բիլյոն հրաժարվել է եթերում պատասխանել, սակայն վայրկյաններ անց ասել է. «Ամեն բան լավ կլինի»:
«La Republica»-ն տեղեկացնում է, որ Լեոնարդոն եւ Աննան հանդիպում են արդեն չորս տարի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ