Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Արոնյանի հետ խաղում Վասիլի Իվանչուկը սպառեց ժամանակը

Մարտ 17,2013 22:22

Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը քիչ առաջ Լոնդոնում ընթացող հավակնորդների մրցաշարում երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ:

Երրորդ տուրում հայ գրոսմայստերը սեւերով խաղում էր մեր ժամանակների ուժեղագույն գրոսմայստերներից մեկի՝ ուկրաինացի Վասիլի Իվանչուկի հետ: Սակայն Լեւոնը նրա առջեւ այնպիսի խնդիրներ դրեց, որ Իվանչուկը ոչ միայն հայտնվեց իր համար շատ բարդ ու աննպաստ դիրքում, այլեւ սպառեց ժամանակը:
Լեւոն Արոնյանը 3 հնարավորից իր անվան դիմաց գրանցեց 2,5 միավոր եւ այս պահի դրությամբ միանձնյա առաջատարն է:
Ավարտվել է նաեւ Վլադիմիր Կրամնիկ-Ալեքսանդր Գրիշչուկ պարտիան, որում կողմերը ոչ-ոքի են արել: Մյուս պարտիաները դեռ շարունակվում են:

  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031