Ազատության հրապարակում մեկնարկեց քաղաքացիական խորհուրդը՝
Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկեց Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից արտոնված բաց քաղաքացիական խորհրդի առաջին նիստը: Քննարկումների շարքի ընթացքում պետք է որոշվի, թե ովքեր են կազմելու Րաֆֆի Հովհաննիսյանի թիմը: Այլ կերպ ասած՝ որոշվում է ստվերային կառավարության կազմը: Իհարկե, վերջնական որոշումը նրանն է, բայց այսօրվանից քաղաքացիները հնարավորություն ունեն առաջարկել իրենց պատկերացմամբ արժանի եւ պոտենցիալ ունեցողների անուններ, որոնք հետագայում կարող են դառնալ Րաֆֆի Հովհաննիսյանի ձեւավորելիք կառավարության մաս:
Չնայած խիստ անբարենպաստ եղանակին, երբ խնդրեցին այսօր քննարկումն անցկացնող ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին հետաձգել այն՝ վերջինս կտրուկ ընդդիմացավ. «Ոչ մի դեպքում: Քննարկումը լինելու է»: Ավելի ուշ պնդեցին, որ անձրեւ լինի, կարկուտ լինի, ձյուն լինի՝ ամեն օր ժամը 5-ին քննարկումը լինելու է:
Բաց քաղաքացիական խորհրդի առաջին նիստի համակարգողը շտաբի աշխատակից Լեւոն Բաղրամյանն էր: Նա ներողություն խնդրեց անձրեւի համար եւ կատակեց. «Ինձ թվում է՝ Հանրապետականների արածն է»:
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝. «Իշխանության առաջին դեմքին ժողովուրդն արդեն ընտրել է, մնացածին պետք է ընտրի առաջին դեմքը: Բայց քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլի մեջ է, մենք մեր ջանքերը պիտի գործադրենք՝ որոշակի առաջարկներ իրեն անելու եւ իր գործը այդ առումով հեշտացնելու համար: Այս քննարկումների արդյունքում մի յուրօրինակ կադրային բանկ կստեղծվի, այսինքն՝ մենք փորձելու ենք բարձրաձայնել մարդկանց անուններ: Մենք պետք է ունենանք 200-300 հոգանոց մարդկանց ցանկ, որոնց թղթի վրա ներկայացվի Րաֆֆի Հովհաննիսյանին, որպեսզի նա ունենա որոշակի շրջանակ, թե ովքեր են, որ Ազատության հրապարակ եկող մարդկանց պատկերացմամբ պետք է կազմեն նոր իշխանությունը Հայաստանում»:
Նա հորդորեց հավաքվածներին ուղղակի հնչեցնել մարդկանց անուներ, որոնք ունեն պոտենցիալ. «Կարծիքներ կան, որ ում անունը հնչի ստվերային կառավարության կազմում, բոլորը նրան կվարկաբեկեն, կսկսեն հարձակումներ եւ այլն: Պետք է ուրեմն փորձենք այնպես անել, որ նոր իշխանությունը ձեւավորվի մաքսիմալ չվարկաբեկված մարդկանցից, որպեսզի նրանց վարկաբեկելը դժվար լինի: Նրանցից ոմանք, ում անունները կհնչեն, գուցե նեղանան, ասեն՝ մեզ հարվածի տակ եք դնում, կամ՝ մենք մտադրություն չունենք, մենք նույնիսկ չեք էլ պաշտպանում այդ շարժումը: Բայց դա փույթ չէ: Էդ մարդիկ կարող են ասել՝ ինչո՞ւ է մեր անունը տվել: Իրենց պատասխանեմ՝ լավ եմ արել»:
Նա ասաց, որ ինքը այդ բարդույթը կհաղթահարի եւ ինքը առաջինը կտա անուններ: Երեկ նա 5-6 հոգանոց փոքր խմբով որոշել են 70 անուն, ովքեր կարող են եւ արժանի են լինել նոր կառավարության կազմում : Ըստ Նիկոլ Փաշինյանի հրապարակած ցուցակի, նրանք են՝ «Հրանտ Բագրատյանը, Անդրիաս Ղուկասյանը, «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը, «Շիրակ կենտրոնի» նախագահ Վահան Թումասյանը, «Գալա» հ/ը-ն սեփականատեր Վահան Խաչատրյանը, լրագրող Հակոբ Բադալյանը, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը, ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը, մշակույթի նախկին փոխնախարար Կարինե Խոդիկյանը, ով 2008-ի մարտի 1-ից հետո հրաժարական էր տվել այդ պաշտոնից, ԿԳ ոլորտի մասնագետներ Սամվել Կարապետյանը եւ Նվարդ Մանասյանը, Ստեփան Դեմիրճյանը»:
Մարդիկ առաջարկեցին՝ Լարիսա Ալավերդյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Արա Նռանյանի, Թաթուլ Մանասերյանի, Արամ Կարապետյանի, Լեւոն Զուրաբյանի անունները:
Aravot.am-ը պարոն Փաշինյանից հետաքրքրվեց՝ Ձեր կազմած ցուցակում կա՞ Լեւոն Զուրաբյանի անունը: Նա պատասխանեց, որ Լեւոն Զուրաբյանի անունը հնչեցրեց քաղաքացիներից մեկը՝ քիչ առաջ: Ինչ վերաբերում է իրեն՝ Նիկոլ Փաշինյանը պնդեց, որ ինքն արդեն «ինքնաբացարկ» է հայտնել:
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ այսօր պետական կառավարման համակարգում էլ կան լավ կադրեր, որոնք իսկապես ունեն պոտենցիալ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կներեք, բայց էս ի՞նչ վերնագիր է։ Վերնագիրն ուրիշ բան է ասում, նյութը՝ ուրիշ…
Լիլի ջան, վերնագիրն այլ բան չի ասում: Բանն այն է, որ ում անունները հնչեցին եւ կհնչեն առաջիկա օրերին, նրանք կարող են կազմել Րաֆֆի Հովհաննիսյանի ստվերային կառավարության մաս: Այդ թվում՝ Լեւոն Զուրաբյանը, Արամ Կարապետյանը եւ մնացածը: Նրանց անունները հնչել են:
Շատ ներեղություն եմ խնդրում,բայց այդ նախաձեռնության եհղինակը արդեն վարկաբեկված է, խոսքը Նիկոլի ամսին է, չէ մի մեղադրեք, ես նկատի ունեմ, որ անկախ իրական մեղավորներից, նրա անունը այնուամենայնիվ կապված է մարտի 1-ի զոհերի հետ, հիմա պատկերցանում եմ թէ կատաղի ինչ մեկանաբանությունենր են լցվելու իմ դեմ, բայց էդպես է, որքան իշխանություններն են մեղավոր, նույնքան էլ ընդդիմությունը, որ չկարողացաան պայքարը տանել առանց զոհեր, առավել ևս եթե ամեն ինչ այդպես էր վերջանալու.;
Հակոբ մի գուցե դու տեղյակ էլ չես, թե Հայաստանում 2008 թվականի մարտի 1-ին ինչ է կարատվել: Նախ և առաջ փորձիր ճիշտը իմանալ հետո նոր մեղադրանքներ հնչեցնել, առավել ևս մի մարդու հասցեին երբ նրա արացի 1 տոկոսն էլ չեք արել, իսկ Նիկոլը այն մարդն է, որ երկար տարիներ պայքարել է ու քայքարում է իմ ու քո ազատության համար:
Բարի եղեք պատասխանել մի պարզ հարցի. ՀՀ 10 քաղաքացիները ո՞ւմ հրամանով են սպանվել, ընդդիմությա՞ն, թե իշխանության:
Լիլի ջան, վերնագիրն այլ բան չի ասում: Բանն այն է, որ ում անունները հնչեցին եւ կհնչեն առաջիկա օրերին, նրանք կարող են կազմել Րաֆֆի Հովհաննիսյանի ստվերային կառավարության մաս: Այդ թվում՝ Լեւոն Զուրաբյանը, Արամ Կարապետյանը եւ մնացածը: Նրանց անունները հնչել են:
Նրա անունը Հայաստանում վարչակարգի դեմ պայքարողների մեջ է, նա առաջամարտիկն է այդ պայքարի: Դուք Հակոբ մի խառնեք ամեն ինչ և ջրեր մի պղտորեք…
Նիկոլ Փաշինյանը երբեք վարկաբեկված չի եղել; Դուք սխալվում եք…Մեզ բոլորիս նրա կամքը…
Նիկօլը դուխով տղայա բայց էդ օրը պրոմխ տվեց…
Интересно, а мистер Джордж Сорос одобрил список членов “теневого правительства” многострадальной Республики Армения, который ОГЛАСИЛ сегодня НиколЬ Пашинян – без понтов, но под зонтом…
Այս ցուցակը, որ առաջարկել է Նիկոլը, մեծ վնասներ է հասցնելու շարժմանը… Գուցե մարդիկ մտածում են, թե մի քանի հարյուր մարդկանց ընդգրկելով այդ ցուցակում, կշահագրգռեն նրանց… Բնականաբար, այդ մի քանի հարյուրը կշահագրգռվեն` իրենց արդեն պատկերացնելով զանազան պաշտոնյաներ, բայց մի քանի տասնյակ հազարներ կհիասթափվեն և մի երկու շաբաթից ազատության հրապարակում շատ քիչ մարդիկ կգան… Եթե ժառանգության զեկավար կազմը չի կարողացել գիտակցել այս ճշմարտությունը և թույլ է տվել նման վնասակար բան կազմակերպվի, ոյրեմն ինչպես են ժառանգության զեկավարները հետագայում պայքարելու տարբեր գայլերի ու ոհմակներ դեմ, որոնցից ամեն մեկը իր բաժինն է պայանջելու նրանց աջակվելու համար… ՄԻնչդեռ Րաֆիին աջակցել և ընտրել է ժողովուրդը, որն այս պահին տարակուսանքով դիտում է` թե ինչ են ուզում անել Նիկոլն ու մի քանի այլ ընկերներ… Այդ քաղաքացիական խորհուրդ է, թե ինչ է, չկար, երբ Րարին ստացավ իր ձայները և նրանցից շատերն էլ չեն էլ ընտրել Րաֆիին… Անմիջապես պետք է դադրեցնել այդ ծաղրանքը -ողովրդի հանդեպ և զբաղվլ ավելի լուրջ գործով` քաղաքապետի ընտրություւներով, որտեղ պարտվելը նշանակում է վերջ… ԻՍկ գուցե իշխանություններն են հրապարակ նետել այդ ցուցակի գաղափարը, այն հեղինակազրկելու և քաղաքապետի ընտրություններից շեղելու համար… Պատկերացնում եք` հիմա մարդիկ ինչպես են պայքարում այդ ցուցակում հայտնվելու համար, պատկերացնում եք` ինչ խոսակցություններ, ինչ կրքեր են բորբոքվում… Դեռ ոչ մի ռեալ արդյունքի չհասած` արդեն սկսվել է թաքուն պայքարը միմյանց դեմ այդ ցուցակում հայտնվելու համար և անթաքույց բամբասանքներն ու դժգոհությունները այդ ցուցակում հայտնված տարբեր մարդկանց մասին… Ժողովրդին հիմարի մի տեղ դրեք, մի քանի խելոք տղաներ…
Նման ցուցակ կամ դեռ ավելի հստակ նշված պաշտոնյաների անուններ դեռեվս վաղուց պետք է ներկայացվեր: Պետք է ներկայացվի հստակ ծրագիր, ուղենիշ պայքարի հետագա քայլերի: Այժմ Րաֆֆին ողջ շարժումը վերցրել է իր վրա սակայն դա թերի է, պետք է ձեւավորվի հստակ խումբ եւ հստակ գործընթացներ եւ յուրաքանչյուրն իմանա իր պատասխանատվությունների ոլորտները: Եթե մենք պնդում ենք, որ Րաֆֆին հաղթել է ընտրություններում, ապա մենք պետք է պահանջենք նաեւ ,որ նա իրագործի իր իշխանությունը ի բարօրրություն ժողորդի: Տվյալ դեպքում, ես էլ այնքան կողմ չեմ նախկին ՀՀՇ-ի մի շարք ներկայացուցիչների մասնակցությանը, բայց եթե մենք չունենք այլ ավելի լավ տարբերակ, ապա ավելի լավ է լռենք եւ աջակցենք իշխանափոխության գործընթացին ինչպես որ հնարավոր է:
Եթե կարճ բնորոշելու լինենք, ապա իսկական տիկնիկային թատրոն: Իսկ Աստված մի արասցե` բեմադրիչները հենց իշխանություննե?րն են: Ինչ է նշանակում Րաֆֆին հացադուլ է անում, ես եմ ստվերանախարարաընտրական գործընթացը իրականացնելու: Ապրի Նիկոլը:
Սա հումոր չէ, այլ սարկազմ: Երևի հանրապետականները այս պահին քահ-քահ ծիծաղում են: