Աշխարհի ամենաթանկ ձին, որը նաև ամենաթանկ ընտանի կենդանին է, համարվում է «Կանաչ կապիկ» տարօրինակ անունովը: Այն «Kentucky Derby» ձիասպորտի մրցույթի 2 հաղթողների ժառանգն է: Ձիու արժեքը գնահատվում է շուրջ 16 000 000$:
Տիբեթյան մաստիֆ – 582 000$:
Այս տեսակի շները չունեն այն յուրահատուկ հոտը, որը սովորաբար գազազեցնում է այլ շներին: Լինում են հիմնականում շականակագույն կամ սև գույնի: Նրանք հայտնի են որպես «հիանալի պահապաններ» և անգամ եղել են դեպքեր, երբ մաստիֆները սպանել են վագրեր՝ սեփական տիրոջը պաշտպանելու համար: Տիբեթյան մաստիֆի միջին արժեքը 582 հազար դոլար է:
Միսսի – 1 200 000$
Միսսին երեք տարեկան սև ու սպիտակ կով է: Այն այժմ համարվում է երբևէ վաճառված ամենաթանկ կովը: 2009 թ.-ին, հաղթելով մի մրցույթում, այն միանգամից գրավեց գնորդների ուշադրությունը: Միսսին վաճառվեց 2009 թվականի նոյեմբերին 1,2 միլիոն ԱՄՆ դոլարով:
Սըր Լանսելոտ Անկոր – 115 000$
Լանսելոտ Անկոր անունուվ շունը ստեղծվել է մեռած Լանսելոտի ԴՆԹ-ի հիման վրա: Բանն այն է, որ երբ 2008 թվականին քաղցկեղից մեռավ Էդգար և Նինա Օտտոների սիրելի Լանսելոտ շունը, նրանք, մասնակցելով շների կլոնավորման համար Սան Ֆրանցիսկոյում «Բիո-Արթս»-ի կողմից կազմակերպված աճուրդին, 155 հազար դոլարով հաղթեցին այն: Արդյունքում կարողացան «վերադարձնել» իրենց սիրելի շանը:
Սպիտակ առյուծի ձագեր – 138 000$
Սպիտակ առյուծները հանդիպում են միայն Հարավային Աֆրիկայի վայրի բնության մեջ: Նրանք չեն կազմում առանձին ենթատեսակ և ըստ սպիտակ առյուծների պաշտպանության համաշխարհային միության տվյալներիч աշխարհում կա 300-ից ավելի քիչ այսպիսի առյուծ:
Աղբյուրը` weirdlyodd.com