Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը հորդորում է. «Եթե պետք լինի՝ արցունք ենք թափելու» (Տեսանյութ)

Մարտ 17,2013 19:44

Raffi_1Լրացավ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի 1 շաբաթը

Այսօր Ազատության հրապարակում մեկնարկեց բաց քաղաքացիական խորհրդի առաջին նիստը, որի մասին հայտարարել էին Րաֆֆի Հովհաննիսյանի վերջին հանրահավաքում: Նիստը վարում էր Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, որ պարբերաբար անցկացվող նիստերի ընթացքում քաղաքացիների հետ քննարկվելու է, թե ովքեր մեր հասարակության մեջ ունեն պոտենցիալ եւ կարող են իրենց տեղն ու դերն ունենալ Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին՝ նրա ձեւավորելիք կառավարության կազմում:

Մինչ քննարկումը  Րաֆֆի Հովհանիսյանը հայտարարեց, որ «այս նիստով սկսում է մեր հաղթական պայքարի այս հանգրվանի իմ երկրորդ շաբաթը: Մի շաբաթ առաջ ժամը 5-ին ես նախաձեռնեցի իմ մասնակցությունն այս ձեւաչափով, մտնում եմ երկրորդ շաբաթը եւ տեսնում ենք, որ 1 շաբաթվա ընթացքում արդեն ինչ հասունացում է գնում Ազատության հրապարակում եւ ընդհանրապես ողջ Հայաստանի Հանրապետությունում: Այս գործընթացը պիտի շարունակվի առանց նահանջի եւ առանց դադարի: Քաղաքացիական, հասարակական կազմակերպչական աշխատանքները պիտի տանենք մինչեւ ապրիլի 9-ը»:

Նա տեղեկացրեց, թե ովքեր են քաղաքոացիական խորհրդի առաջիկա նիստերը վարելու: Վաղը լինելու է Անդրիաս Ղուկասյանը, երեքշաբթի՝ Կարապետ Ռուբինյանը, չորեքշաբթի՝ Ժիրայր Սեֆիլյանը եւ հինգշաբթի առաջին շաբաթը կամփոփի Արմեն Մարտիրոսյանը՝ հավանաբար Դավիթ Սանասարյանի հետ:

Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքերով՝ «Թող ոչ ոք արցունքով չգա: Թող արցունքը լինի երջանկության, համոզմունքի եւ հաղթանակի արցունք, որ անպայման, եթե պետք լինի, թափելու ենք: Արցունք ենք թափելու եւ ուրիշ ոչ մի բան: Հաղթանա՛կ»:

Նա վստահեցրեց, որ այս խորհուրդն իրենց առանցքային միջոցառումն է լինելու:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. կայծակ փալանճեան says:

    Զարմանլի: Միթէ չեն տեսնում ուրիշների ապագայ(ասենք էնթադրական, Հ.Հ ի Կառավարական կազմում) անպայման ԼՏՊ ից,եւ նմաններից ճիւղաւորւածներ:Սխալ չհասկացւեմ:Ես յարգում եմ բըլրին անխտիր…բայց ինչու չփնտրել Նոր Արիւն Աւիշ-այն է Երիտասարդութիւն զոր անհամբեր է ԻՆՔՆ ԷԼ ԱԶԳԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿ ԻՋՆԵԼՈՒ…միայն Հ Ն Ե Ր?
    ^Ժամանակս սուղ է ես կը փորձեմ գրել մանրամասն եւ Էլէքտրօ նամակով(Իմէյլ) թերթերի ուղարկէել եւ բազում հայրենագիցների::::::::

  2. aragast says:

    Այսօրվանից մեր հույսերը կդառնան իրականություն։

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031