Այսօր կայացավ ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության երկու հանդիպում:
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում «Փյունիկն» ընդունեց «Միկային»: Երեւանյան ակումբների պայքարն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով՝ 2:0, իսկ առաջատարը՝ Գյումրիի «Շիրակը», արտագնա խաղում գոլազուրկ ոչ-ոքի արեց Կապանի «Գանձասարի» հետ՝ կարեւոր միավորների հերթական կորստով վտանգելով առաջատարի դիրքը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ