Ռուսաստանի առաջնության 21-րդ տուրում Նիժնի Նովգորոդի «Վոլգան» արտագնա խաղում 2:1 հաշվով հաղթեց «Ռոստովին»: Հյուրերի կազմում երկու գոլն էլ խփեց Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը:
«Ես բացեցի հաշիվը եւ դուբլ գրանցեցի: Դա եղավ այն պատճառով, որ հիմա խաղում եմ իմ ճիշտ տեղում՝ հարձակման սուր ծայրում: Շնորհակալ եմ թիմակիցներիս՝ հիանալի փոխանցումների համար, երկրպագուներին, որոնց համար խաղում ենք: Տրիբունաներում ես Ռոստովում բնակվող եռագույն դրոշներով հայ ֆուտբոլասերներ տեսա: Նրանք ու Հայաստանի ազգային դրոշներն ինձ ուժ տվեցին», – Սարկիսովի խոսքերը մեջբերում է «Վոլգայի» պաշտոնական կայքը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ