«Հայ շոու-բիզնեսում նմանակումները ավելի քիչ են, քան արտասահմանյան շոու-բիզնեսում»,-ասում է 20-ամյա Արևիկը: Առանձնացնում է Սելենա Գոմես-Մարի անունները, ովքեր իր կարծիքով շատ նման են:
Աստղերը սիրում են ոճային զանազանություն, սակայն երբեմն հենց այդ փնտրտունքի արդյունքում կորցնում են իրենց ոճը և դառնում ինչ-որ մեկի նմանակը: Հաճախ այդ քայլը արվում է իրենց իսկ PR-ի համար, այնուհետև նրանք կամ մնում են նույն հարթության վրա կամ ետ դարձ կատարում դեպի «իրենց տիրույթ»: Մինչ այդ նրանց հետևող հանդիսատեսը, նկատելով փոփոխությունները, շրջանառում է նրանց ՝ նմանակ լինելու հանգամանքը:
«Առավոտ երիտասարդականը» հետաքրքրվեց, թե հայ հանդիսատեսը ում է նմանեցնում հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներին: Մեր հարցման մասնակիցները այն կարծիքին են, որ հայ աստղերը (խոսքը վերաբերում է մի քանիսին) հիմնականում նմանակում են արտասահմանյան շոու-բիզնեսի աստղերին, մասնավորապես՝ առաջ են քաշվում Սելենա Գոմես- Մարի, Մերի Մակարյան-Քիմ Քարդաշյանը, Լիլիթ Հովհանիսյան- Բեյոնսե նմանակները: Մարիի եւ Սելենա Գոմեսի նմանությունն ավելի ակնառու դարձավ, այն ժամանակ, երբ երիտասարդ երգչուհին համերգի ժամանակ կատարեց երգը: Մի քանի տարի շարունակ շրջանառվում էին նաև այն լուրերը, որ Անդրեն նմանակում է Դիմա Բիլանին: Հերքելով լուրերը՝ երգչը միայն բարկացավ: Իսկ վերջերս էլ հայ հանդիսատեսը նմանության եզրեր անցկացրեց Հայկ Կասպարովի և Անդրեի միջև: Մեր հարցման ընթացքում հնչեցին նաև այլ պատասխաններ: « Pop Հանրագիտարանի հաղորդավարուհուն՝ Արփինե Գաբրիելյանին նմանեցնում եմ Անջելինա Ջոուլիին, թերևս այն պատճառով, որ շրթունքները հաստ են, և նա դրանք շրթներկով էլ ավելի է ընդգծում: Նա նրբագեղ է, կանացի և ճաշակով»,-ասում է 18-ամյա Կարինեն:
Ոմանք էլ որոշակի նմանություններ են գտնում Սոֆի Մխեյանի և Սյուզի Մելիքյանի, Լիլիթ Հովհանիսյանի և Սիրուշոյի միջև: «Երբ երկուսն էլ մազերը շեկ են ներկում, արտաքնապես մի փոքր նմանվում է, բայց Լիլիթն ավելի շատ նման է Եկատերինային» ,-ասում է 17-ամյա Նարեկը: Ոմանք այս աստղերի միջև ոչ միայն արտաքնապես, այլև գործողությունների հետ կապված նմանություն են տեսնում՝ մասնավորապես երգերի ընտրության, պարային համարների առումով:
Աստղերին նմանակելու կամ նրանց հետ ունեցած իրենց նմանությունը հանրությանը ցուցադրելու հարցում նախագիծը ևս մեծ հնարավորություններ է ընձեռնում: Սակայն պատահում է, որ նախագծի ավարտից հետո մասնակիցները դադարում են լինել իրենց մարմնավորած աստղի նմանակը և շարունակում են ապրել իրենց նախկին կյանքով: Նամանության առումով տարիքը ևս մեծ դեր է կատարում, բայց ոչ որոշիչ: Այսպես՝ հայտնի լուսանկարիչ Տրիշա Մեսերուն իր «Թոդլվուդ» նախագծի շրջանակներում նկարահանում է հայտնի աստղերի «փոքրիկ» նմանակներին։ «Ոսկե գլոբուս 2013» մրցանակաբաշխությունից հետո հայտնի լուսանկարրիչը դիզայներ Անդրեա Պիտտերի հետ մեկտեղ « հավերժացրել է» մրցանակաբաշխությանը մասնակցած աստղերի մանկական նմանակներին: Մեր մասնակիցները չնշեցին հայ փոքրիկ կատարողների անուններ, ովքեր նմանակում են հայ աստղերին:
Նազենի Բաղդասարյան