Բրիտանացի մոդել Կարլի Բեքերը, որ հայտնի է կանաց ներքնազգեստների ցուցադրումով, դառնում է Ultimate Fighting Championship խառը մենամարտերի նոր դեմքը:
Կարլին վերջապես կարողացել է դուրս գալ հոգեկան ծանր վիճակից, երբ անցած տարվա ամռանը վթարում զոհվել էր նրա երիտասարդ ընկերը՝ բրիտանական կրիկետի ծագող աստղ Թոմ Մեյնարդը: Թոմն իր մարզական մեքենայով բախվել էր գնացքին: Ճիշտ է, ասում են, որ նա մահացել էր դեռ բախումից առաջ՝ կոնտակտային ռելսերի հետ անմիջական շփման հետեւանքով:
Գեղեցկուհի Կարլին արդեն հայտարարել է, թե երկրպագելու է ռինգ մտնող երկու մարտիկներին էլ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ