Տեւական դադարից հետո երգիչ Արամեն նոր տեսահոլովակ ունի: «Դու դու» վերնագրով երգի խոսքերի և երաժշտությունը Մանե Հակոբյանն է գրել, իսկ ռեժիսորը` Արտյոմ Հակոբյանն է: Տեսահոլովակում մի ամբողջ աստղաբույլ է նկարահանված` երգիչներից մինչեւ ճանաչված մոդելներ, հեռուստահաղորդավարներից մինչեւ երաժիշտներ…
Երգն իհարկե սիրո մասին է, բայց ոչ կորցրած կամ էլ չստացված:
Տեսահոլովակը դեռ երեկ է համացանցում հայտնվել, բայց հասցրել է եւ դրական եւ բացասական կարծիքների արժանանալ:
«Արամե, ոնց եք հոգնացրել ձեր անիմաստ ու նույնանման երգերով եւ տեսահոլովակներով: Տեսակի շորերով, նույն շարժումներով, նույն երաժշտությամբ ու պրիմիտիվ բառերով»,- Youtube վիդեոհոսթինգում մեկնաբանել էր Աննա Հովհաննիսյանը: Մեկ այլ օգտատեր եւս նկատել էր, որ Արամեն նույն ոճի մեջ է:
«Շատ ուրախ, սիրուն երգ է ու տեսահոլովակ: Ապրես Արամե ջան»,- գրել է մի ուրիշ օգտատեր:
Արամ Արարատյան