Լրահոս
Օրվա լրահոսը

Արոնյանն ու Ռաջաբովը ստանձնեցին առաջատարի դերը

Մարտ 16,2013 23:12

Լոնդոնում քիչ առաջ ավարտվեց շախմատի հավակնորդների մրցաշարի երկրորդ տուրը:

Արդեն տեղեկացրել ենք, որ Լեւոն Արոնյանը 35-րդ քայլում պարտության մատնեց իսրայելցի Բորիս Գելֆանդին, իսկ մինչ այդ Մագնուս Կարլսենն ու Վլադիմիր Կրամնիկը բաժանել էին միավորը: Մյուս երկու պարտիաները նույնպես ավարտվել են. ռուսաստանցիներ Ալեքսանդր Գրիշչուկն ու Պյոտր Սվիդլերը ոչ-ոքի արեցին, իսկ Վասիլի Իվանչուկը պարտվեց Թեյմուր Ռաջաբովին:
Այսպիսով, երկրորդ տուրից հետո Արոնյանն ու Ռաջաբովը 1,5-ական միավորով ստանձնեցին առաջատարների դերը, Կարլսենը, Կրամնիկը, Գրիշչուկը, Սվիդլերն ունեն 1,0- ական միավոր, իսկ Գելֆանդն ու Իվանչուկը՝ 0,5- ական:

  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Սկիզբը հուսադրող է: Հուսով եմ, որ ֆիզիկական պատրաստվածությունը այս անգամ չի դավաճանի, ինչպես նախորդ՝ Գրիշչուկի հետ մենամարտում:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031