Նա գտնում է, որ շարժման գործընթացը հետընտրականից նախընտրականի տեղափոխելը ձեռնտու է միայն իշխանություններին
«Միանշանակ»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում այսպես պատասխանեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, երբ նրանից հետաքրքրվեցինք՝ ճի՞շտ է, որ մերժել եք «Ժառանգության» առաջարկը՝ Երեւանի ավագանու ընտրություններին միասնական ցուցակով մասնակցել: Նրա խոսքերով՝ «Մենք գտել ենք ոչ նպատակահարմար այն շրջանում, երբ ժողովուրդը հրապարակում է, հրապարակ է գալիս՝ նախագահական ընտրությունների իր քվեն պաշտպանելու համար, հետընտրական պրոցեսները տեղափոխել նախընտրական պրոցեսի եւ խոսել քաղաքապետի ընտրություններից: Մենք այդ թեման չենք քննարկում»:
Մեր հարցին՝ այսինքն այնպես չէ, որ դեմ եք միասին կամ առանձին գնալուն, պարզապես հիմա այս իրավիճակն է խանգարում՝ նա պատասխանեց. «Այս իրավիճակում մենք նման հարց չենք քննարկում: Հարգում ենք ժողովրդի մասնակցությունը՝ քաղաքական գործընթացներին: Գտնում ենք, որ հրապարակ եկող ժողովուրդը գալիս է ոչ թե քաղաքապետի ընտրությունների համար, այլ՝ որպեսզի իր քվեին տեր կանգնի: Ու դա այն ժողովուրդն է, որ բոլոր ժամանակներում ընդդիմության հետ է եղել՝ ժամանակին Ստեփան Դեմիրճյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի, հիմա՝ Րաֆֆի Հովհաննիսյանի: Այդ ժողովրդի քվեն հարգել է պետք, այդ առումով մենք հիմա նման հարց չենք քննարկի: Մեր խորին համոզմամբ՝ այդ գործընթացը հետընտրականից նախընտրականի տեղափոխելը ձեռնտու է միայն իշխանություններին: Եվ պատահական չենք համարում, որ առաջին հերթին Սերժ Սարգսյանն իր ցուցակը հրապարակեց՝ քաղաքապետի սեփական թեկնածուով եւ համապատասխան ԶԼՄ-ներով այդ թեմայով սկսեցին սակարկությունները՝ խնդիրը փորձելով այդ դաշտ տեղափոխել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարծում եմ Րաֆֆին փայլուն կերպով լուծեց ֆեյքերը իրական դեմքերից տարանջատելու խնդիրներից առաջինը:
Ի գիտություն Սարգսյանի ասեմ, որ Երևանի ավագանու ընտրությունները հարցը օրակարգ է մտցրել ոչ թե գործող իշխանությունը, այլ Սահմանադրությունն ու Նորին մեծություն Ժամանակը:
Ժառանգություն կուսակցությունը պարտավոր է մասնակցել քաղաքեպւ ընտրություներին և իր հաղթականով մի ավելորգ անգամ ցույց տալ իշխանություններին, որ նախագահական ընտրությունները կեղծվել են… Չմասնակցել քաղաքապետի ընտրությություններին, նշանակում է թույլ տալ կարծել, որիրենք կասկածել են և կասկածում են իրենց հնարավորութոյններին, որն իշխանությունները շատ լավ կօգտագործեն… Չեմ կարծում, որ մարդիկ չեն հասկանում այս պարզ ճշմարտությունը, իսկ եթե հասկանում են, ուրեմն այլ խաղեր են նրանց հետաքրքրում… Իսկ Րաֆի Հովհաննիսյանն ու ժառանգությունն անհանգստանալու բան չունեն, ընդամենը պետք է շարունակել նույն ոգով: Ժառանգությունն այդ կուսակցությունների, որոնք բաղկացած են մի քանի մարդկանցից, աջակցության կարիքը չունի… Թեև ճիշտ են վարվել, որ դիմել են միասնական ցուցակով հանդես գալու և մի քանի կուսակցություներ մերժել են: Ավելի լավ: Այդ մանր կուսակցությունները զուտ անհատական են, և ոչ մի դեր չեն խաղալու: Եթե կարողանան ապահովել արդար ընտրություներ, Րաֆֆին վաթսուն տոկոսից ավելի ձայներ կստանա… Մի գերխնդիր կա` ունենալ վստահված անձինք, հանձնաժողովի պինդ անդամներ և արագ տեղաշարժման խմբեր, որոնք ժամանակին տեղ հասնեն և անպայման արձանագրեն… Մի մոռացեք, որ հանձնաժողովի բոլոր անդամներին եվ սպառնում են և շահագրգռում են… Զարմանալի է: Այդ կուսակցություններն իրենք պիտի ամեն ինչ անեին միասնական ցուցակով հանդես գալու, որ գալիք ընտրություններում իրենց ստացած ստացած քվեների քանակը, եթե առանձին մասնակցեին, ցույց չտար իրենց չնչինությունը, և միասնական ցուցակի տակ հանդես գալով գոնե կքողարկվեին և կարող էին մեծ-մեծ խոսել, որ այսքան ձայն են իրենք բերել և այլն… Եթե մարդիկ այդքան հեռատես չեն, ոնց են մտել քաղաքական դաշտ ու ինքնահավանորեն ճամարտակում են իրենց ազնվության կամ իմաստնության մասին… Պարզապես պետք է ամեն ինչ ըստ պատշաճի կատարել և ռեալ ծրագիր ներկայացնել կոնկրետ այս դեպքում մայրաքաղաքի զարգացման մասին և անպայման մասնակցել Րաֆի Հովհաննսիյանի գլխավորությամբ… Մնացածը թողեք մնացածին… Կարևորը գործն է և ստացած թվերը, որոնք ոչ մեկ չի կարող անտեսել…
Արամ Զավենի Սարգսյանը ի տարբեություն եղբորը Վազգենի կառուցողական ոչինչ իր արել,ավելին մտքով էլ չի անցել երբևիցէ: Իսկ Րաֆֆին այդպես էլ Հայաստանցի չդարձավ թեկուզ և <> բառը գիտի: Ես գտնում եմ, որ Րաֆին հավաքել է ոչ թե 80% ձայները, ինչպես ինքն էր ասում, այլ
800% է հավաքել: Սակայն ՀՀ նախագահ լինելու համար դա էլ է քիչ կարծում եմ: Պետք է իմանալ
ՀՀ պաշտոնական լեզուն միջինից բարձր մակարդակի, իսկ երեխաները պիտի լինեն ՀՀ քաղաքցի:
Հարգելի պարոն Արամ Սարգսյնին մի բան եմ ուզում միայն ասել: Ես եմ հրապարակի ժողովուրդը և պետք չէ իմ փոխարեն կարծիք հայտնել: Հրապարակի ժողովուրդն ուզւոմ է մի այն մի բան՝ երկիրը վերադարձնել ժողովրդին, դա կլինի միանգամից տե մաս – մաս … Ամեն ինչ ՀՆԱՐԱՎՈՐ Է: