Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության 21-րդ տուրում Դոնեցկի «Շախտյորը» սեփական հարկի տակ՝ «Դոնբաս Արենայում», այսօր ընդունել է Օդեսայի «Չերնոմորեցին» եւ 3:0 հաշվով ջախջախել: Հանդիպման 59-րդ րոպեին աչքի է ընկել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը, ինչպես նշում է ուկրաինական մամուլը, հիանալի գոլի հեղինակ է դարձել՝ դառնալով հանքափորների երկրորդ գոլի հեղինակը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ