Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյանը՝ ԱԺ նախագահի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի «VIP սալոնում» անցկացրած առանձնազրույցի մասին

Մարտ 16,2013 21:31

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր հրաժարվեց մանրամասնել, թե ինչ մտահոգություններ է ներկայացրել ու ինչ հարցեր է քննարկել երեկ  ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ: Նա ասաց՝ այդ մասին կպատմի երկուշաբթի օրվա ասուլիսի ժամանակ:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ Aravot.am-ին ասաց, որ հանդիպման մանրամասները չգիտի, իսկ ինչ վերաբերում է հանդիպումը «VIP սալոնում» անցկացնելուն հավելեց.  «Մանրամասներ չգիտեմ, հակառակ պարագայում նման առանձնազրույցը հրապարակային կարող էր լինել: Չեմ կարծում, որ նմանատիպ առանձնազրույցները հրապարակային իրականացնելու փորձ աշխարհում շատ կա: Ողջունելի է պարոն Աբրահամյանի այցը Րաֆֆի Հովհաննիսյանին, իսկ այն, ինչ քննարկել են, ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, կներկայացնի երկուշաբթի օրը»:

Անդրադառնալով Հ. Աբրահամյանի երեկվա հայտարարությանը, թե Ր. Հովհաննիսյանի պահանջները՝ ընտրությունների 2-րդ փուլ նշանակել կամ ԱԺ արտահերթ ընտրություններ նշանակելը ողջամիտ չեն, իսկ իշխանությունները պատրաստ են փոխզիջումների ու կողմնակից են խելամիտ առաջարկներին, պարոն Մարտիրոսյանն ասաց. «Հարցը ոչ թե փոխզիջումներն են այլ առաջացած ճգնաժամը լուծելո՞ւ ենք, թե՞՝ոչ: Այն, որ ճգնաժամ կա, ակնհայտ է: Այն որ, այդ ճգնաժամը համակարգային է, համապետական է կրկին ակնհայտ է: Լուծումները  կարող են լինել միայն համապետական ու համակարգային: Պարոն Աբրահամյանը ներկայացրեց իր կարծիքը, բայց ես չեմ կարծում, որ նմանատիպ կոսմետիկ քայլերով հնարավոր կլինի առկա ճգնաժամը հաղթահարել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031