Հայաստանի քաղաքացուն բերման են ենթարկել մաքսանենգ ճանապարհով թանկարժեք քարեր «Սադախլո» մաքսային անցակետից Վրաստան ներկրելու փորձի մեղադրանքով: Հայտնել են Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունից, մարտի 15-ին: Գրում է «Նովոստի Գռուզիա» լրատվականը:
«Մաքսային ստուգումների ժամանակ Հայաստանի քաղաքացին փորձում էր գաղտնի կերպով երկրի տարածք ներկրել թանկարժեք քարեր», – ասված է հաղորդագրությունում:
Ծառայությունից հայտնել են, որ թանկարժեք քարերը ուղարկել են փորձաքննության՝ նրանց արժեքը գնահատելու:
Գործի քննությունը շարունակվում է: Հաղորդագրության մեջ ասված չէ, թե երբ է ձերբակալվել Հայաստանի քաղաքացին:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ