«Ժառանգություն» կուսակցությունը Հայաստանի քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանին, ՀԺԿ-ին, Անդրիաս Ղուկասյանին, «Հանրապետություն» կուսակցությանը, Պետրոս Մակեյանին առաջարկել էր Երեւանի ավագանու ընտրություններում միասնական ցուցակով մասնակցել: Երեկ Սոս Գիմիշյանն ասել էր, որ նախնական պայմանավորվածություններ ունեն Հրանտ Բագրատյանի եւ Արամ Զավենի Սարգսյանի հետ, եւ նրանց հետ համատեղ ընտրություններին գնալ-չգնալը որոշելուց հետո նոր կպատասխանի «Ժառանգությանը»:
Այսօր արդեն նա ունի նախնական որոշում: Սոս Գիմիշյանն Aravot.am-ի հետ զրույցում պարզաբանեց. «Դեռ վերջնական չէ, բայց ելնելով ստեղծված իրավիճակից, եւ նրանից, ինչ տեղի է՝ ունենում ներկա պրոցեսներում, նախնական մենք որոշում ենք չմասնակցել ավագանու ընտրություններին: Որոշում չէ դա՝ դիրքորոշում է: Մոտակա օրերին եթե լուրջ փոփոխություններ տեղի չունենան, ռազմավարությունը առանձին առանձին գնալու չփոխվի…կարճ ասած՝ մեր մոտեցումը հետեւյալն է, եթե հնարավորինս մեծ կոալիցիա՝ համագործակցություն ձեւավորվի, մենք կմասնակցենք: Եթե ընդդիմադիր դաշտը այսօրվա պես ցիրուցան լինի, մեր գործարքը կդառնա պայքար մանդատների համար, ոչ թե երկրում իրավիճակ փոխելու: Մանդատների պայքարին մենք մասնակցել չենք ուզում»:
Մեր հարցին՝ Հրանտ Բագրատյանի եւ Արամ Սարգսյանի դիրքորոշումն է՞լ է նույնը, ինչ Ձերը՝ պարոն Գիմիշյանը պատասխանեց, որ նրանց փոխարեն չի կարող եւ չի ուզում ասել. «Գիտեմ մոտավորապես իրենց դիրքորոշումները, բայց նրանց փոխարեն չեմ ասի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև