Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը չի այցելի Րաֆֆի Հովհաննիսյանին

Մարտ 16,2013 20:37

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չի պատրաստվում այցելել Ազատության հրապարակում հացադուլի մեջ գտնվող Ժառանգություն կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին: Այս մասին ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը: «Չեմ կարծում, որ կգնա, որովհետեւ հանդիպումը, բնական է, քաղաքական չի կարող լինել, դա ակնհայտ է: Իսկ պատշաճության տեսանկյունից, կարծում եմ, որ նախագահի ունեցած օրակարգի խնդիր է, բավականին ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկ ունի ու նաեւ դրա հիմնավորումը չունեմ, թե ինչու պետք է այցելի»,- նշել է Գալուստ Սահակյանը:

Մեր այն հարցին, թե Դուք անձամբ այցելելու՞ եք Րաֆֆի Հովհաննիսյանին, ՀՀԿ խմբակցության ղեկավարը տվել է հետևյալ պատասխանը. «Եթե ես զգացի, որ իմ այցելությունը որոշակի արդյունք կտա, բնականաբար, կայցելեմ»: Մեր այն դիտարկմանը, թե ի՞նչ արդյունքի մասին եք խոսում, այսինքն, մտածում եք` արժե գնալ եւ հորդորել Րաֆֆի Հովհաննիսյանին դադարեցնել հացադուլը, Գալուստ Սահակյանը պատասխանել է. «Ո´չ, գնամ համոզեմ, որ իր առողջության մասին մտածի: Կարծում եմ, եթե նպատակահարմար գտնեմ եւ մտածեմ, որ որոշակի ազդեցություններ կունենամ, բնականաբար, կգնամ այցելության` զուտ որպես քաղաքացի, որպես հայ մարդ»:

Գալուստ Սահակյանը անդրադարձել է նաեւ Ժառանգություն կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարությանը, որ ինքը աղոթում է Սերժ Սարգսյանի համար: Այս առումով ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշել է. «Իրական աղոթողները երբեք չեն ասում իրենց աղոթքի մասին»:

Փայլակ Ֆահրադյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Անկախ ամեն ինչից, բանական է, որ Սերժ Սարգսյանը չի գնա ազատության բրապարակ և բնական է, եթե Րաֆի հովհաննիսյանն ինքը գնա և իր և ժողովդրի պահանջները ներկայացնի նրան, որովհետև նախագահի նստավայրը պետական աշխատատեղ է, և ոչ թե մեկ անձի սեփականություն… Քանի որ Պուտինը դուխ է տվել Սերժ Սարգսյանին և դա ազդել է մի քանի չնչին կուսակցությունների վրա, որոնք կամաց-կամաց փորձում են նահանջել` տարբեր պատճառներ մատնանշելով և դրանով արդարացնելով իրենց չմասնակցելը քաղաքապետի ընտրություններում, ուրեմն քաղաքապետի ընտրությունը գնալով ավելի է կարևորվում… ՀՀԿ-ն երբեք հինգ տոկոսից ավել ձայներ չի ունեցել և հիմա այդ հինգ տոկոսն իջած կլինի երկուսի… Մարդ չի հասկանում` ինչն է ստիպում Սերժ Սարգսյանին հենվել մի կուսակցության վրա, որը երբեք չի ունեցել և չի էլ ունենալու հեղինակություն… Թերև ամեն ինչ պարզ է. այն նույն քաղաքականությունը, որն իրականացրել են օտար պետությունները մեր երկրի նկատմամբ, այդ նույն քաղաքականությունը որդեգրել են մեր իշխանությունները ներքին ոլորտում` այսինքն` որքան ենթական հեղինակազրկված է ու անկամ, այնքան հեշտ է հնազանդեցնել ու կառավարել նրան… Երբ այս հարթության վրա ես քննարկում մեր քաղաքական գործիչների խրոխտ պահվածքը, մտքովդ անցնում է, ախր ինչով եք հպարտանում, որ ընդամենը գործիք եք, որ ընդամենը լավագույնս օգտագոծվում եք այն էլ ոչ թե պետության համար կան հանուն, այլ ավելի հզորների անձնական շահերին… Այսօր, ազգային շահերն են պահանջում, որ Րաֆի Հովհաննիսյանը մոտ լինի պետության ղեկին` ընդհուպ մինչև վարչապետ և գործելու ազատ հնարավորություն… Եթե կա մարդ, որ սա չի գիտակցում, անիմաստ է խոսել, որովհետև նրանք միայն մի բան` ծառայել և ասել այն, ինչ թելադրվում են… Գոնե մի քիչ համեստորեն գոռոզացեք, պարոնայք քաղաքաքակն գործիչներ… Վերջիվերջո դուք էլ եք մի սովորական մահկանացու, թե մի երկու դոլարի փայլը հավերժության պատրանքներ է ստեղծել ձեզ համար…

  2. Anahit says:

    Շաաաատ վաղուց դուք դադարել եք լինել սովորական հայ մարդ ,քաղաքացի.

  3. Համլետ says:

    Հետաքրքիր է.
    1.Սահակյան Գալուստը,որը մի ժամանակ բաց ակնարկներ էր անում մահմեդական աշխարին հայերիս ինտեգրվելուն,հիմա իր աղոթքները մեր եկեղեցում է անու՞մ,թե՝ մզկիթում…
    2.Եթե ժամանակին Նժդեհը՝ ըստ նրա ,,հանճարեղ,, ու մորթապաշտական խորհրդի մտածեր իր առողջության մասին,ապա ,,սահակյան գալուստ,, կոչված քաղաքական ,,գործիչը,, նույն հաջողությամբ չէ՞ր ծառայի արդյոք,ասենք՝ Իլխյամ Ալիևին,կամ էլ՝ Աբդուլլա Գյուլին:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031