Դիզայներ Վարդուհի Նազարյանը Փարիզում ներկայացրել է իր «Հայաստանի աշնանային արև» աշուն-ձմեռ հավաքածուն: Գրում է «Սվոդկա» լրատվականը:
Նա առաջին անգամ էր իր հավաքածուն ցուցադրում Եվրոպայում:
«Որոշումը կայացվել է ուղիղ մեկ շաբաթ առաջ, հետևաբար մենք մի քանի գործ ցուցադրեցինք, որոնք իմ ձեռագրի մասին պատկերացում են ստեղծում», – ասել է Վարդուհի Նազարյանը:
Նազարյանի ոգեշնչման հիմնական աղբյուրը ճարտարապետությունն է: Այս անգամ նրա հավաքածուն նվիրված է Նորավանք եկեղեցուն:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ