Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Որն է բարգավաճումը՝ այն, որ ձգտենք դեպի քյաբաբը, թե որոշումներ կայացնենք». Պրոֆեսոր

Մարտ 16,2013 20:30

«Բազմաթիվ գործոններ կան, որոնք ծնում են ոչ գծային իրավիճակ, երբ միջազգային իրավիճակը կայուն է, ապա անհատը շատ փոքր բան կարող է անել»,-այսօր Նախախորհրդարանի կողմից կազմակերպված կլոր սեղան-քննարկման ժամանակ «Հայաստանը աշխարհաքաղաքական տուրբուլենտության համատեքստում` օբյե՞կտ թե՞ սուբյեկտ» թեմայի շուրջ նշեց Նախախորհրդարանի համակարգող Գարեգին Չուգասզյանը (լուսանկարում):

Նրա պնդմամբ այս պահին Հայաստանն արտաքին կառավարման երկիր է դարձել նոր գաղութային քաղաքականությամբ, սակայն դա չի նշանակում, որ հայությունը չունի ներուժ՝ անհավասարությունը պետք է փոխել:

«Աշխարհ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, ռազմական և ազգային անվտանգության հարցերի փորձագետ, տեխնիկական գիտությունների թեկնածու Հրաչյա Արզումանյանը, որը քննարկմանը Արցախից միացել էր սկայպի միջոցով. նշեց, թե առաջին հերթին պետք է հայկական պետականություն կառուցենք: Լայն խնդիր դնելով պետք է մտածել հայոց աշխարհի եւ քաղաքակրթական երեւույթի մասին:

«Չեմ տեսնում հնարավորություն դառնալու սուբյեկտ՝ մենք կմնանք որպես օբյեկտ: Մենք դեռ պատրաստ չենք ունենալ պետություն»:

ԵՊՀ քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, արտակարգ և լիազոր դեսպան Դավիթ Հովհաննիսյանի խոսքով՝ աշխարհն ընդունել հին տարածաշրջանագիտության կատեգորիաներով սխալ է: Այսօր ընդունվում են ուշացած եւ սխալ որոշումներ:

«Անհրաժեշտ է անվտանգ բարգավաճում: Եկեք ճշտում մտցնենք, թե որն է բարգավաճումը՝ այն, որ ձգտենք դեպի քյաբաբը, թե որոշումներ կայացնենք»:

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի պնդմամբ, այսօր հողային երեւույթները շատ են եւ դա բերել է տիեզերական տուրբուլենտության, ամեն ինչը գնում է դեպի խորացող ճգնաժամ, որը հղի է վերածվելու քարոզի.

«Պետական համակարգերը ի վիճակի չեն տալ պատասխան, թե ինչպես պետք է իրականում զարգանալ: Վերջին հարյուրամյակներում որակ է դարձել մարդու տնտեսական բնությունը, աշխարհը իշխում է տնտեսական մարդը, նա ունի սկզբունք, մաքսիմալ շահույթ, մինչդեռ աշխարհը այդպիսին չէ»:

Պրն. Մանուչարյանի համոզմամբ, պետք է հստակ իմանալ, որ պետական համակարգը մաս է կազմում համաշխարհային համակարգի: Անհրաժեշտ է հեշտ չզոհաբերվել եւ ելք փնտրել.

«Մեր ճակատագրի անեծքը վերածվում է իմաստող օգնության աշխարհի համար: Սերտելով տարբեր ժողովուրդների մշակույթները, մենք մնում ենք կրողը հայության»:

Պատմաբան, քաղաքական գիտությունների դոկտոր, GKM Consulting խորհրդատվական ընկերության նախագահ Կարապետ Մոմճեանը ԱՄՆ-ից նույնպես մասնակցեց ինտերակտիվ քննարկմանը: Նրա խոսքով, չկա որեւէ երկիր, պետություն, միավոր, որը կարեւորություն չունենա: Այս ընթացող գործընթացին ժողովուրդն էլ իր մասնակցությունը պետք է ունենա:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

GKM Consulting խորհրդատվական ընկերության նախագահ Կարապետ Մոմճեան, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյան, ԵՊՀ քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, Դավիթ Հովհաննիսյան, «Աշխարհ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, Հրաչյա Արզումանյան, Նախախորհրդարանի համակարգող Գարեգին Չուգասցյան, «Հայաստանը աշխարհաքաղաքական տուրբուլենտության համատեքստում` օբյե՞կտ թե՞ սուբյեկտ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հրանտ Պապիկյան says:

    Քյաբաբը, տիեզերական տուրբուլենտությունը և ճակատագրի անեծքը … իսկ Ամերիկայից ասեցին` դուք էլ եք ժողովուրդ…
    Ծիծաղելի է.. բայց և տխուր…, ակամայից հիշեցի հանրահայտ դիալոգը`
    – Մեծ երկրներից` դե մենք ենք, Ամերիկան, մեկ էլ… Ավստրիան…
    – Լեհաստանի աղջիկները սիրուն են…
    – Լեհաստանն ինչ կապ ունի’
    – Ա դե որ սիրուն են, ասեմ սիրուն չեն?
    Մենք խելքից դուրս “հետազոտական կենտրոններ”, դրանց տարբեր “տնօրեններ” ու “նախագահներ” , ամենատարբեր և ամենաանհավանական հարցերի “փորձագետներ” ու “խորհրդականներ” ունենք… բայց դրանք ինչի համար են` չեմ հասկանում..

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031