Վանաձորից մոտ 10 երիտասարդներ արդեն երկրորդ օրն է Ազատության հրապարակում նստացույց են անում:
«Ընտրություններն արդար չեն անցել, արդյունքները մեզ չեն գոհացնում: Արդարություն ենք պահանջում»,- ասաց նստացույցի դուրս եկած Աննա Զաքարյանը:
Էդգար Զաքարյանն էլ ոգեւորվել է Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպումից. «Պարոն Հովհաննիսյանը մեզ ողջունեց, որ կանգնած ենք իր կողքին եւ մեզ ոգեւորեց, որ ավելի ուժեղ ու հաղթական գանք, այստեղ նստացույց անենք մինչեւ մեր հաղթանակը»:
Կարդացեք նաև
Երիտասարդները չհամաձայնեցին այն տեսակետներին, թե հրապարակում հավաքվածների պայքարն անլուրջ է ու թամաշայի է նման: «Անլուրջ մարդը չի գա, նստի ասֆալտին ու ժամերով մնա: Ոչ մեկին դա հաճույք չի պատճառում, հիվանդության բուն է: Մարդիկ կարող են հաստաղիքի հետ կապված խնդիրներ ունենալ: Ով էլ գալիս է, գիտակցում է՝ ուր է գալիս ու ինչի համար: Մենք՝ բոլորս, գալիս ենք այստեղ հեղափոխություն անելու նպատակով, դեպի առողջ Հայաստան գնալու համար»,- հավելեց Է. Զաքարյանը:
Ակտիվիստներից Արթուր Մանուկյանն էլ հավելեց. «Անլրջությունը չպետք է շփոթել բարձր տրամադրության հետ: Մենք հաղթել ենք, մեր ընտրած նախագահն այսօր Հայստանի հանրապետության 4-դ նախագահն է: Մենք ուրախ ենք, դա անլրջություն չէ»:
Իսկ զրույցի ավարտին Է. Զաքարյանը կոչ արեց բոլորին միանալ նստացույցին. «Կոչ եմ անում բոլորին՝ երիտասարդ, ծեր, կապ չունի թեկուզ մանուկ, եթե բոլորը իրենց հնարավորության չափով մասնակցեն մեր նստացույցին, ապրիլի 9-ին մեր ցանկացած հեղափոխությունն անպայման կլինի»:
Մանրամասները տեսանյութում
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Վանաձորցիները ընտանքիով են եկել, զաքարյան, զաքարյան