Մրցույթին մասնակցում էին աղջիկ երեխաները
«Մաշան եւ արջուկը» մանկական սրճարանում այսօր ամփոփվեց «Զարուհի» ամսագրի կազմակերպած «Միսս Z 2012» մանկական մրցույթը:
Aravot.am-ի հետ զրույցում «Զարուհի» կանանց հանդեսի պատասխանատուներից Արմենուհի Հակոբյանը նշեց, որ ամսագիրը չէր կարող չանդրադառնալ նաեւ փոքրիկ աղջիկներին. «Այդ նպատակով ամսագրում տեղ հատկացվեց նրանց մրցույթի համար: Յուրաքանչյուր ամիս ընտրել ենք երեքո հաղթող` «Միսս Ժպիտ», «Միսս Արեւիկ», «Միսս Աստղիկ»: Բոլոր երեխաների լուսանկարները տեղադրվել են Zaruhi.com կայքում, եւ տեղի է ունեցել քվեարկությունը»: Մեր զրուցակիցը հավելեց, որ մրցույթին մասնակցել են 0-10 տարեկան աղջիկ երեխաները. «Այս տարի մրցույթ կանցկացվի նաեւ տղա երեխաների համար»: Արմենուհի Հակոբյանի խոսքով. «Մասնակիցներն ակտիվ են եղել եւ ոգեւորված: Մրցույթը հետաքրքրիր է անցնում եւ անակնկալներով լի»:
Հանդիսության ժամանակ փոքրիկներին զվարճացնում էին սիրված մուլտֆիլմի հերոսներ «Մաշան» եւ «Արջը»: Միջոցառմանը մասնակցում էին շոուբիզնեսի ներկայացուցիչներ, ովքեր մրցանակներ էին հանձնում երեխաներին, ինչպես նաեւ` «Սոս մանկական գյուղեր Հայաստան» մանկատան սաները:
Կարդացեք նաև
«Զարուհի ամսագրի առջեւ խնդիր է դրված պրոպագանդել հայ ավանդական ընատիքի եւ կնոջ կերպարը, ինչը եւ արվում է: Բոլոր ընտանիքներին ցանկանում եմ ջերմություն եւ երջանկություն, իսկ այս քաղցր բալիկներին` կանաչ ճանապարհ»,-ողջունելով ներկաներին` ասաց ՍԻՄ նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ