Ազատության հրապարակում այս պահին ռոք համերգ է սկսվել: Համերգը սկսվել է «Ոստան հայոց» խմբի կատարումներով եւ եզրափակվելու է «Որդան կարմիր» եւ «Day dream» ռոք խմբերի կատարումներով:
Նախքան համերգի սկսվելը Ր. Հովհաննիսյանն ասաց, որ այսօր հայկական ռոքի փառատոն է. «Վաղը՝ ժամը 5-ին, սկսելու ենք մեր հանրային խորհուրդը, որը նշանակում է քաղաքացիական ֆորում: Հայտնի դեմքեր կներկայացնեն ապագա Հյաստանի իրենց տեսակետները, իսկ դուք՝ ցանկացողներդ, կարող եք բանավիճել»:
Կարդացեք նաև
Պարոն Հովհաննիսյանն ասաց, որ մյուս շաբաթ էլ «էմփիրեյ» խումբն է Ազատության հրապարկ գալու:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ