Ստամբուլի քաղաքապետ Քադիր Թոփբաշը հայտնել է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի փոքրամասնության ղեկավար Նենսի Փելոսիին, որը հայկական հարցերի, այդ թվում՝ հայոց ցեղասպանության ճանաչման աջակից է, հրավիրել է Ստամբուլ՝ երկու երկների միջև ամուր կապը վերահաստատելու: Գրում է «Թըրքիշ փրես» պարբերականը:
Մարտի 14-ին Թուրք-ամերիկյան միության կազմակերպած թուրք-ամերիկյան 3-րդ համագումարի ժամանակ, որին ներկա էր նաև Փելոսին, Թոփբաշն ասել է, որ ինքը Փելոսիին հրավիրել է Ստամբուլ՝ ավելացնելով, որ նա համաձայնել է և խնդրել է, որ իրեն ընդունեն որպես թուրքերի բարեկամ:
Նենսի Փելոսին, որը 2007-2011թթ. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակն է եղել, 2011թ. հայտնել էր Թուրքիա այցելելու իր ցանկության մասին:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ