Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Իգլեսիաս. «Ինձ շատ չի մնացել ապրելու. ես սիրով եմ երգելու Երևանում» (Տեսանյութ)

Մարտ 16,2013 17:30

«Վերջին 45 տարվա ընթացքում ճանաչել եմ հազարավոր հայերի, ովքեր իրենց մշակույթն են փոխանցում ամբողջ աշխարհին:  Ես որպես հարազատ ընկեր եմ այցելում Հայաստան: Ես չեմ երգում այնպիսի վայրում, որը ինձ դուր չի գալիս: Կարծում եմ` ինձ շատ տարիներ չեն մնացել ապրելու, բայց սիրով եմ երգելու  Երևանում»,-այսօր «Գոլդեն Թուլիպ» հյուրանոցում լրագրողների հետ հանդիպմանն ասաց աշխարհահռչակ իսպանացի երգիչ Խուլիո Իգլեսիասը, ով երկուշաբթի համերգով հանդես կգա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Իգլեսիասն ասաց, որ արդեն հետաքրքրվել է,  թե իր որ երգերն են սիրում հայերը եւ հենց դրանք էլ կատարելու է. «Ես հոգով եմ երգելու. փակելու եմ աչքերս եւ պատկերացնելու, որ տիեզերքում եմ»:

Երգչի խոսքով. «Երբեմն մարդիկ մտածում են, թե մենք մեծ երազողներ ենք, բայց իրականում մենք նախընտրում ենք ուրիշներին «ստիպել» երազել»:

Խուլիո Իգլեսիասը տեղեկացրեց, եր եւեւանյան համերգից առաջ երգել էր Ռուսաստանում եւ Ուկրաինայում, իսկ Հայաստանից մեկնելուց հետո համերգներ կտա Դուբայում, Սինգապուրում, Բրազիլիայում եւ այլուր:

Իգլեսիասը խոսեց նաեւ Շառլ Ազնավուրից եւ ասաց, որ վերջինս իր երկար տարիների մտերիմ ընկերն է. «Ես նրա հետ եմ մտածել եւ երգել, բազմաթիվ դուետներ կատարել: Նրան իմ ավագ եղբայրն եմ համարում»:  Երգիչն ասաց, որ իր կյանքը բաղկացած է հազարավոր երգերից, որոնցից չի կարող առանձնացնել երեւէ մեկը. «Դրանք իմ կյանքի պատմությունն են կազմում»:

Իգլեսիասը  նաեւ ասաց, որ  երբեք լավ ֆուտբոլիստ չի եղել, չնայած «Ռեալ Մադրիդում» է խաղացել. «Ես ավելի լավ երգում եմ, քան ֆուտբոլ խաղում»:

 Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031