Տուբերկուլոզը օդակաթիլային ճանապարհով փոխանցվող վարակիչ հիվանդություն է: Ախտանիշներն են՝ հազ, ջերմություն, թուլություն, ախորժակի եւ քաշի կորուստ, գիշերային քրտարտադրություն, իմունիտետի անկում:
Անցյալ տարի քրեակատարողական հիմնարկներում տուբերկուլոզով հիվանդ մեկ դատապարտյալ է մահացել: Այսօր Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցում «Կանգնեցնենք տուբերկուլոզը» թեմայով իրազեկման դասընթացի ժամանակ, այս մասին ասաց Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի տնօրեն Արմեն Հայրապետյանը: Ընդհանուր առմամբ, այսօր կալանավայրերում 24 հիվանդ կա: Ըստ պարոն Հայրապետյանի, ներկայումս քրեկատարողական հիմնարկներում վեց միսը մեկ ֆլյուրոգրաֆիկ հետազոտություն է իրականացվում՝ նոր դեպքերը բացահայտելու նպատակով: Կալանավորը քրեակատարողական հիմնարկ մուտք գործելուց առաջ պարտադիր անցնում է ֆլյուրոգրաֆիական հետազոտություն՝ որպեսզի դատապարտյալը չհանդիսանա վարակի աղբյուր շրջապատի համար:
Մեր երկրում տուբերկուլոզի հիվանդացության պիկը գրանցվել է 2005 թվականին հարյուր հազար բնակչի հաշվով դեպքերը կազմել են 62,4 տոկոս: Անցյալ տարվա տվյալներով, հարյուր հազար բնակչի հաշվով տուբերկուլոզով հիվանդների թիվը նվազել է՝ կազմելով 1125 մարդ:
Մասնագետների ներկայացմամբ, տուբերկուլոզը օդակաթիլային ճանապարհով փոխանցվող վարակիչ հիվանդություն է: Ախտանիշներն են՝ հազ, ջերմություն, թուլություն, ախորժակի եւ քաշի կորուստ, գիշերային քրտարտադրություն, իմունիտետի անկում: Այսպիսի նշաններ ունենալու դեքում, ինչպես խորհուրդ տվեց Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակի ֆթիզիատոր Մարջիկ Հովհաննիսյանը, պետք է դիմել տեղամասային պոլիկլինիկա՝ թերապեւտին, որն էլ կուղղորդի տուբ կաբինետ՝ տուբերկուլոզի հետազոտություն անցնելու համար:
ՀՀ-ում տուբերկուլոզի ախտորոշումն ու բուժումն իրականացվում է անվճար՝ դրամաշնորհների գումարներով: Առողջապահության նախարարության Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի ղեկավար Հասմիկ Հարությունյանի տվյալներով, 2010-2015 թվականների համար մեր երկրին Գլոբալ հիմնադրամի կողմից հատկացվել է ութ միլիոն եվրո: Տուբերկոլոզով հիվանդ մարդիկ բացի անվճար դեղորայքից նաեւ սոցիալական աջակցություն են ստանում: 15 օրը մեկ նրանց տրվում է սննդի փաթեթներ՝ ձեթ, բրինձ, հնդկաձավար, խտացված կաթ եւ այլն:
2012 թվականին մեր երկրում հայտնաբերվել է տուբերկուլոզով հիվանդ 1125 դեպք, այդ հիվանդությունից մահացել է 60 մարդ: Պարոն Հայրապետյանի տվյալներով տուբերկուլոզով հիմնականում հիվանդանում են 25-64 տարեկան տարիքային խմբի մարդիկ:
Բացի մազերից եւ եղունգներից տուբերկուլոզն ախտահարում է օրգանիզմի գրեթե բոլոր օրգանները: Թոքային տուբերկուլոզը կազմում է 77 տոկոս, արտաթոքայինը՝ 22 %: Հիվանդացությունը Երեւանում 2,6 % է, Արմավիրում՝ 2,6 %, Լոռիում՝ 2,5 %, Սյունիքում՝ 2,8%, Արագածոտնում, Արարատում, Գեղարքունիքում՝ 0,8, Տավուշում եւ Շիրակում 1,6%:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Կարդացեք նաև