Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ճիշտն ասած չեմ սիրում, որ իրեն ծաղրածու են անվանում». Մի խումբ երիտասարդներ նշեցին ժողովրդական արտիստի ծնունդը (Ֆոտոշարք)

Մարտ 16,2013 16:34

Երեկ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հայ կրկեսի մեծանուն դերասան Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան օրն էր: Մարդ, ով մինչ այսօր մնում է շատ մարդկանց հիշողության մեջ իր ուրախ տխրությամբ: Հենց այդ հիշողությունն էր, որ մի խումբ երիտասարդների ստիպել էր կեսօրին հավաքվել Հյուսիսային պողոտայում: Միջոցառման կազմակերպիչը Սիրարբի Զորիկյան էր: Իր խոսքով, հանրությունն այսօր հայ մեծերին բավական չափ ուշադրություն չի դարձնում, այդ թվում նաեւ Ենգիբարյանին. «Նրա  ծիծաղի մեջ փիլիսոփայություն կար»:

16032013(003)

 

16032013

Երիտասարդներն իրենց հետ բերել էին կրկեսի դերասանի նկարներով պաստառներ, թղթի վրա գրված նովելներից հատվածներ, չէին մոռացել նաեւ Ենգիբարյանի անձրեւանոցի մասին:
Նրանք երթով շարժվեցին դեպի կրկեսի արդեն գետնին հավասարացված տարածքը, որից հետո էլ գնացին կինոդիտման:
Երթին մասնակցող մի երիտասարդ Լեոնիդ Ենգիբարյանին էր մարմնավորել: Նա մեզ պատմեց, որ առաջին անգամ ծաղրածուի մասին լսել է իր տատիկից: Փոքր տարիքում գնացել է կրկես, տեսել Ենգիբարյանի արձանը եւ հետաքրքրվել, թե ով է այդ մարդը. «Ճիշտն ասած չեմ սիրում, որ իրեն ծաղրածու են անվանում, քանի որ ծաղրածուն ինձ համար ուրիշ կարգի մասնագիտություն է: Հետո իմացա նաեւ, որ նա սպորտով է զբաղվել: Զարմացա, թե ոնց կարող է մարդը համ դերասան լինել, համ բոքսով զբաղվել: Մի խոսքով բազմակողմանի զարգացած մարդ էր Ենգիբարյանը»: Տղան ասում է, որ իր եւ Լեոնիդ Ենգիբարյանի միջեւ նմանություն է տեսնում. ինքն էլ է տխուր ժամանակ ժպտում. «Կարծում եմ ամեն հայ իր հոգու անկյունում ունի նմանություն Ենգիբարյանի հետ»:
Երիտասարդը ցավով նշեց, որ այսօր դերասանին հիշեցնող ոչինին չկա: Ժամանակին կար նրա արձանը, բայց հիմա դա էլ չկա:

Արամ Արարատյան   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. sirarpi says:

    ու շատ ցավալի է, որ մեր հայկական ալիքներով ոչ ինչ ցույց չտվեցին Ենգիբարյանի վերաբերյալ, իսկ ռուսական ալիքները պայթում էին Ենգիբարյանի մասին տարբեր հաղորդումներով: Որովհետև մենք մերը գնահատել չգիտենք…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031