Մերձեցման սեզոնին գայլերն ավելի վտանգավոր են
Մարտի լույս 16-ի գիշերը Իջեւանի տարածաշրջանի Խաշթառակ գյուղում գայլերը հարձակվել են գյուղի ծայրամասում գտնվող տներից մեկի բակապահ շան վրա եւ հոշոտել: Միջին չափերով շնից միայն գլուխն է մնացել: Տավուշի մարզի մարզի որսորդմիության նախագահ Ժիրայր Մելիքսեթյանին պատմեցինք այս դեպքի մասին եւ հարցրինք, թե պետական ծրագրով ի՞նչ է արվում գայլերի ոչնչացման համար: Նա ասաց, որ հիմա գայլերի մերձեցման սեզոնն է, գայլերը յուրահատուկ հոտ են արձակում, ինչը ձգում է նաեւ շներին, հավանական է, որ առաջիկայում էլ նման դեպքեր լինեն:
Մելիքսեթյանը տեղեկացրեց, որ 2011թ. պետական բյուջեից 20 միլիոն դրամ է հատկացվել 200 գայլ ոչնչացնելու համար, այդ ծրագրի շրջանակներում նաեւ Տավուշի մարզում են գայլեր սպանվել,2011 եւ 2012թվականններին այդ գումարն ամբողջությամբ վճարվել է(յուրաքանչյուր ոչնչացված գայլի դիմաց՝ 100 հազար դրամ), ներկայումս գայլերի ոչնչացման համար գումարներ չկան:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ