Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Թուրքիա, ընդունիր 1915 թ.-ի Հայոց ցեղասպանությունը». Շվեդիայի հայ համայնքի կոչը

Մարտ 16,2013 14:29

«Այն պահին, երբ Շվեդիայի հայ համայնքը բողոքի ցույց էր անցկացնում շվեդական խորհրդարանի դիմաց, Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ելույթ ունեցավ Շվեդիայի խորհրդարանում: Նախագահի այցը Շվեդիա տեղի ունեցավ նույն այն օրը, ինչ 2 տարի առաջ Շվեդիայի խորհրդարանը ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գյուլի Շվեդիա ձախողված այցի մասին նշեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը:

Նրա խոսքով Գյուլի այցը համընկավ նաև մեկ այլ տհաճ միջադեպի հետ՝ Շվեդիայում բնակվող քրդերը Թուրքիայի նախագահին դիմավորել էին բողոքի ցույցով եւ ՔԱԿ կուսակցական դրոշներով, իսկ Շվեդիայի հայ համայնքի նախաձեռնությամբ օդում հայտնվել է մի օդանավ, որի վրա պաստառի ձեւով գրված է եղել՝ «Թուրքիա, ընդունիր 1915 թ.-ի Հայոց ցեղասպանությունը»: Այդ արարքն ավելի մեծ ուշադրության է արժանացել, քան Գյուլի այցը:

Թուրքիայում հայ կանանց սպանություններին անդրադառնալով թուրքագետը նշեց, որ ստամբուլահայ համայնքը անհանգստացած է այդ սպանություններով, իսկ թուրքերին ուրախացրել է այն փաստը, որ կասկածյալների թվում հայազգի Մուրադ Նազարյանն է.
«Թուրք լրագրողները հիմնվում են հատկապես մեղադրյալի ազգության վրա: Մուրադը եղել է պարտաճանաչ մարդ, ապրել եւ մեծացել է մանկատանը՝ հարազատներ չունի: Նրա ընկերները, ճանաչողներն ու գործատուները պնդել են այդ փաստը»:

Բանախոսի համոզմամբ թուրքերը օգտագործել են այդ մարդուն ցույց տալու համար, որ հայերին հայ է սպանել, քանի որ թուրք ազգայնական կուսակցությունների ներկայացուցիչները պահանջել էին ներողություն խնդրել այն մարդկանց, ովքեր սպանությունների մեջ թուրքերին էին կասկածում:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Օնիկ says:

    պն-Հանրապետականներ,ընդունեք 2013թ-ի փետրվարի 18-ի ընտրությունների կեղծարարությունները,ով չիտե որ դուք եք արել: Թուրքերից համառ եք,չեք ուզում խոստովանվել լավ չէ լավ չէ: ել ընչի թուրքերին կմեղադրեք որ ցեղասպանությունը չեն ընդունում:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031