Այսօր Ազատության հրապարակում յոթերորդ օրը հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանին են այցելել «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանն ու ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանը, ովքեր նրան փոխանցել են կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի բարևները:
Ըստ Թերթ.am-ի, Մհեր Շահգելդյանը հորդորել է Րաֆֆի Հովհաննիսյանին դադարացնել հացադուլը:
«Յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի իր դիրքորոշումներն ու սեփական մոտեցումներն արտահայտելու իրավունք և սեփական պայքարի ձևերը: Մենք հորդորեցինք պարոն Հովհաննիսյանին դադարեցնել հացադուլը , և նա ներկայացրեց այդ մասին իր տեսակետները»,- հանդիպումից հետո լրագրողներին ասաց Մհեր Շահգելդյանը: