Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջնորդ Ռուբեն Թովմասյանը գրառում է թողել կուսակցության ֆեյսբուքյան էջում։
Նախագահի թեկնածուին հացադուլը սազական չէ, մանավանդ այն դեպքում, երբ ինքը գտնում է, որ հաղթել է, այն էլ` շատ բարձր տոկոսներով: Վստահ եմ, որ իշխանությունները պետք է այս ամենից հետեւություն անեն` ինչու այսքան մեծ թվով մարդիկ դժգոհ են իրենցից: Սա, ըստ ինձ, շատ լուրջ խնդիր է, երբ իշխանությունները պետք է բավականին խորը վերլուծություն անեն:Սրա ամբողջ պատճառն այն է, որ ժողովրդի հիմնական մասն անգործ է, սոված ու անարդարության զոհ եւ գաղթում է երկրից` քանդելով իր տունը:
Համոզված եմ, որ ապրիլի 9-ից հետո կերեւա, թե ինչով կավարտվի այս ամենը: «Կա’մ Րաֆֆի Հովհաննիսյանը կասի` ես հաղթած եմ, բայց հանուն ժողովրդի չեմ ուզում, որ այստեղ սադրանքներ լինեն, կա’մ էլ այլ զարգացումներ կլինեն: Ախր, Րաֆֆի Հովհաննիսյան այնպիսի բաներ է ասում, ասում է` Օբաման, Պուտինը, չգիտեմ էլ ով պետք է հետ վերցնեն իրենց շնորհավորանքները:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Իսկ նախագահի թեկնածուին սազակա՞ն է տոկոսներ խփելը/նկարելը:
Մի ցնդի-մի ցնդի–խոսկտ ըսա իմաստը հասկնամ: