Մարտի 16-ին, ժամը 07.54-ին տեղեկատվություն է ստացվել, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 15-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ.
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի 63 ՏՍ 672 պետհամարանիշի և «ԲՄՎ» մակնիշի 08 ՕՕ 707 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 1940 թ. ծնված Է. Խլղաթյանը ստացել է քերծվածքներ. վերջինս հրաժարվել է հետագա բուժօգնությունից:
ԱԻՆ