Լոնդոնում մեկնարկած շախմատի հավակնորդների մրցաշարի մեկնարկային տուրն անցավ խաղաղ, իհարկե, եթե կարելի է այդպես ասել:
Պարզապես, բոլոր ութ սուպերգրոսմայստերները, գիտակցելով պատասխանատվության աստիճանը եւ յուրաքանչյուր միավորի ճակատագրական արժեքը, առաջին տուրում խիստ զգուշավոր էին: Ոչ-ոքի ավարտվեցին բոլոր չորս պարտիաները՝ Լեւոն Արոնյան-Մագնուս Կարլսեն, Պյոտր Սվիդլեր-Վլադիմիր Կրամնիկ, Բորիս Գելֆանդ-Թեյմուր Ռաջաբով, Վասիլի Իվանչուկ-Ալեքսանդր Գրիշչուկ:
Այսօր երկրորդ տուրում Լեւոն Արոնյանը հանդիպելու է Բորիս Գելֆանդի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ