Երեւանի Ազատության հրապարակում հացադուլ անցկացնող «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին ուրբաթ ուշ երեկոյան` ժամը 23-ի սահմաններում, այցելեց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը։
Հրապարակում տեղադրված վրանատիպ ծածկի տակ Հովհաննիսյանը եւ Աբրահամյանը մոտ 20 րոպե առանձնազրույց ունեցան։
Առանձնազրույցից հետո ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցի Ազգային ժողովի նախագահը ասաց, թե նախագահ Սերժ Սարգսյանը կողմ է, որպեսզի խնդիրը լուծվի համերաշխության տարբերակով։
Լուսանկարը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի նախորդ հացադուլի ընթացքում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը դարձյալ այցելել էր նրան:
Այս անգամ ժամանակը Ր.Հովհաննիսյանի/շարժման օգտին է աշխատում,այլ ՈՉ իշխանությունների-նաև որովհետև առաջինները կորցնելու ոչինչ չունեն: Հայ ժողովուրդը (ամենուրեք) ցանկանում/պահանջում է ՆՈՐ համակարգ և հասարակություն. ու ՀԻՄԱ (այլ ոչ 5 տարի հետո): Եթե Րաֆֆիի գլխի թեկուզ մի մազ ծռվի,ապա Հայաստանում սկսվելու է քաղաքական ապստամբություն,որը ՔՇԵԼՈՒ է այս հին համակարգի իշխանավորներին:Սա ՇԱՏ ԼԱՎ հասկանում են նաև իշխանությունները. դրա համար են ԴՈՂՈՒՄ Րաֆֆիի ֆիզիկական առողջության վրա: Այսօր ամեն օր հարյուր հազարավոր հայերի աչքեր են նայում Րաֆֆիին/հրապարակին: Րաֆֆին Լևոն ՉԷ. վերջինիս հետ շատ մութ ու ցուրտ օրերի հիշողություններ են կապված: Րաֆֆին ՄԱՔՈՒՐ քաղաքական անցյալով,Սփյուռքից եկած,ԽԱՂԱՂ ու սահմանադրորեն պայքարող գործիչ է:Այս է որոշիչ տարբերությունը: