ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եկել է Ազատության հրապարակ եւ զրուցում է հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանի հետ:
«Սիվիլնեթը» այս զրույցի մասին հաղորդում է. «Մենք VIP սալոն պիտի մտնենք»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանն ու Հովիկ Աբրահամյանին ուղեկցեց դեպի իր վրան. հավաքվածները նրանց ճանապարհեցին «Րաֆֆի նախագահ» կոչով:
Հիշեցնենք, որ մինչ այժմ Րաֆֆի Հովհաննիսյանին այցելել էին ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Մարգարիտ Եսայանն ու Խոսրով Հարությունյանը:
Հլը հարց ու փորց երեք, կարող է Հանրապետականները գալիս են որ մասնակցեն ստորագրահավաքին:
Օնիկ ջան, ապ ջան, մի քիչ ավելի հաճախ գրե: Բացի նամուս ու թասիբից մենք կարոտ ենք Գյումրու
հումորին, որը հետո իրականություն կդառնա:
Է….հովիկ աբրահամյան ջան,
ժողովուրդն ասում է երկու վախը մի մահ է….
պայքարեք, պայքարեք ձեր վախերի դեմ
Եթե առանց թիկնապահների է եկել,ուզում եմ հարցնել,բա հաճելի չի էսպես մարդավարի կյանքը