Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաչաղբյուր-2»-ի համար մեծ խոստումներ Գետահովտին

Մարտ 15,2013 23:00

xachaxbyr-2_nՄարտի 15-ին ՀՀ բնապահպանության նախարարությունում կայացել է «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի հետ կապված քննարկում, որը վարել է բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Փորձագետները ներկայացրել են ՓՀԷԿ-ի բնագիտական փորձաքննության եզրակացությունը:

Գետահովտի գյուղապետ Արթուր Ղազարյանը մեզ հայտնեց,որ բնագիտական փորձաքննության վերջնական եզրակացությունը կներկայացվի 20 օրից: Այդ ընթացքում կճշտվեն մի քանի հարցեր, այդ թվում ՝ ՀԷԿ-ի շինարարության գոտում գտնվող արջատխլենու պուրակն ունի՞ արդյոք արգելավայրի կարգավիճակ:

Գյուղապետն ասաց, որ քննարկմանը ներկա են եղել Գետահովիտ համայնքի բնակիչներ: Արթուր Ղազարյանի խոսքերով՝ ինքը կողմ է «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի շինարարությանը, քանզի դրա սեփականատերերը ստացած շահույթից տարեկան 6 միլիոն դրամ են փոխանցելու համայնքի բյուջե, դրա համար արդեն պայմանագիր կա: Բացի այդ, ՓՀԷԿ-ի սեփականատերերը ամեն տարի 20 հազար հատ կարմրախայտ են լցնելու գետը, գյուղում հիմնելու են կաթի ընդունման կետ, Գետահովտում գիշերային լուսավորություն են անցկացնելու, որը լինելու է առանց լարի, արեւային էներգիայով սնվող:

«Եթե բնագիտական փորձաքննության եզրակացությունը լինի դրական, գյուղի համար լավ կլինի»,-հավելեց Արթուր Ղազարյանը: Նա ասաց, որ առաջիկայում իրենք կանդրադառնան նաեւ այն հարցին, թե ինչու գործող «Խաչաղբյուր-1» ՓՀԷԿ-ի շահույթներից համայնքին մասհանումներ չեն կատարվում:

Իջեւանի «Պրոգրես» ՀԿ նախագահ Գեղեցիկ Գուլակյանը մեզ հայտնեց, որ գետահովտցիներն իրենց հետ բնապահպանություն նախարարություն էին տարել «Խաչաղբյուր-2»-ի կառուցումը սատարող պաստառներ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031