«Franklin Resources» ընկերության բաժնետերից մեկը՝ Արմեն Կարապետյանը, չորեքշաբթի օրը ընկերության բաժնետերին առաջարկ էր ներկայացրել, որ այս ընկերության ներդրումները հանեն այնպիսի գործարքներից, որոնց մեջ ներգրավված են ցեղասպանությանը նպաստած ֆիզիկական կամ իրավաբանական անձիք: Գրում է «Դեյլի ջուրնալ» թերթը:
Կարապետյանն առաջարկել էր. «Որ ընկերության գործընթացների խորհուրդը խուսափի պայմանավորվածություններից այն ընկերությունների հետ, որոնք ղեկավարության կարծիքով զգալիորեն նպաստել են ցեղասպանություններին կամ մարդկության դեմ կատարված այլ հանցագործություններին՝ մարդու իրավունքների ամենակոպիտ խախտումներին»:
Արմեն Կարապետյանը, որը նաև Ամերիկայի Հայ դատի Սան Ֆրանցիսկոյի մասնաճյուղի նախագահն է, բաժնետերերի խորհրդի նիստին, որտեղ նա առաջարկն արեց, իր հետ բերել էր դպրոցական աշակերտուհի Ռուբինա Կարապետյանին, որի ընտանիքը 1980-90-ականներին փախել ու փրկվել էր Ադրբեջանի իշխանությունների կազմակերպած ջարդերից։
Բաժնետերերի միայն 8,7 տոկոսն է կողմ քվեարկել առաջարկին, մինչդեռ 84 տոկոսը դեմ է քվեարկել:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ