Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Ոստիկանության գնդապետի որդին՝ հերթական անգամ ծեծկռտուքի մասնակից

Մարտ 15,2013 22:23

Ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ` մարտի 14-ին, Փափազյան փողոցում «Հայր և որդի Երիցյաններ» խանութի մոտ տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով:

Ինչպես shamshyan.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ երեկոյան ոստիկանության Զվարթնոց օդանավակայանի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Վանիկ Թանգամյանի որդին վիճաբանության մեջ է մտել մի քանի անձանց հետ:

Հարևանները ֆոտոլրագրողի հետ զրույցում պատմում էին, որ ծեծկռտուքը տևել է մոտ 10 րոպե, որից հետո Զվարթնոց օդանավակայանի ոստիկանապետի տղան իր ընկերուհու հետ հեռացել է նշված վայրից:

Արաբկիրի ոստիկաններն արդեն պարզել են վիճաբանության մասնակիցների ընդհանուր ցանկը և բացի ոստիկանապետի տղայից բոլորը բերման են ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին, ովքեր կատարվածի մասին բացատրություններ տալուց հետո ստորագրությամբ ազատ են արձակվել:

Գագիկ Շամշյանը հայտնում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Վ. Թանգամյանի տղան վիճաբանության մեջ է մտնում անձանց հետ:

Անցյալ տարի նմանատիպ մի դեպք էլ տեղի էր ունեցել Կենտրոն վարչական շրջանում՝ Մոսկվա կինոթատրոնի հարևանությամբ գտնվող դիսկոտեկ-գիշերային ակումբներից մեկում, որի ժամանակ վեճն ավարտվել էր դանակահարությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031