Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը 87-րդ տեղում է «Մարդկային զարգացման ինդեքս-2013» զեկույցում

Մարտ 15,2013 22:16
zekuyc

«Ամերիկայի ձայն» ռադիոկայան. ՄԱԿ-ի զարգացման գործակալությունը  հրապարակել է «Մարդկային զարգացման ինդեքս 2013» ամենամյազեկույցը:

Զեկույցի համաձայն, Նորվեգիան, Ավստրալիան, ԱՄՆ-ը, Նիդերլանդներն ու Գերմանիան աշխարհի այն հինգ երկրներն են, որտեղ մարդկային զարգացումը գտնվում է ամենաբարձր մակարդակի վրա:

Հայաստանը, ըստ  «Մարդկային զարգացման ինդեքս-2013»-ի, զբաղեցրել է 87-րդ տեղը, Վրաստանը՝ 72-րդ տեղը, Ադրբեջանը՝ 82-րդ տեղը, իսկ Թուրքիան՝ 90-րդ տեղը:

Նախորդ տարվա համեմատությամբ Հայաստանի դիրքը զեկույցում նվազել է մեկ միավորով:

«Մարդկային զարգացման ինդեքս» զեկույցը, որը հրապարակվում է՝ սկսած 1990 թվականից,  չափում է երկրի մարդկային ներուժի զարգացման միջին առաջընթացը և միավորում է երեք ցուցանիշներ` բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀԱԵ-ն, մարդու առողջությունն ու կյանքի սպասվող միջին տևողությունը, ինչպես  նաև բնակչության կրթական մակարդակը:

«Մարդկային զարգացման ինդեքս»-ը ներկայացնում է մարդկային զարգացման հետևյալ երեք հարթությունների բաղադրյալ գնահատականը՝ ապրել երկար և առողջ կյանքով, ինչը չափվում է կյանքի տևողությամբ, լինել կրթված, ինչը չափվում է գրագիտությամբ, և ունենալ արժանավայել կենսամակարդակ, ինչը չափվում է գնողունակության համարժեքությամբ և երկրում եկամտի մակարդակով:

«Մարդկային զարգացման ինդեքս-2013» զեկույցում վերջին տեղերն են գրավում Նիգերը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Մոզամբիկը, Չադը և Բուրկինա Ֆասոն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031