Նախագահ Բարաք Օբաման BBC-ին տված հարցազորւյցում հայտարարել է, որ Իրանին երբեք թույլ չի տա միջուկային զենք փորձարկել: «Ինտերֆաքս»-ը հղում անելով BBC-ին՝ հայտնում է, որ օրերս մերձավոր Արեւելք կատարած այցի ժամանակ էլ իսրայելական հեռուստաալիքին տված հարցազրույցում Օբաման ասել է, թե պետք է շարունակվեն դիվանագիտական ճնշումները Իրանի վրա, միեւնույն ժամանակ շեշտելով, որ հնարավոր է Թեհրանի վրա ներազդելու այլ միջոցներ եւս կիրառվեն:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ