Ճանապարհորդ Արթուր Օհանյանը կանգ է առել Պենզայում: Նա անցել է ավելի քան 20 հազար կմ ու եղել է երկրի 70 մարզերում: Տեղեկացնում է «Ռոսիա 1» հեռուստակայանը:
Իր հավատարիմ չորսոտանի ընկերոջ՝ Գրաֆ անունով գերմանական ավչարկայի հետ ճանապարհի վրա է արդեն 2,5 տարի: Միջինում օրը նա անցնում է 80 կմ: Քաղաքների մեծ մասում նրան դիմավորում է հայ համայնքը:
«Վտանգները շատ են ճանապարհին: Երեք անգամ ինձ խփել է ավտոմեքենան: Նրանցից երկուսը թեթև էր, բայց մեկ անգամ լուրջ վնասվեցի», – պատմել է Օհանյանը:
Սա Արթուրի երկրորդ հեծանվարշավն է: Առաջին՝ անգամ 2009թ., նա Յակուտիայից էր վերադարձել Հայաստան, այդ ժամանակ անցել էր 13 հազար կմ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ