Լոնդոնում այսօր մեկնարկած շախմատի հավակնորդների մրցաշարի առաջին տուրում Լեւոն Արոնյանն ու Մագնուս Կարլսենը արդեն 30-րդ քայլում համաձայնեցին ոչ-ոքիի:
Խաղատախտակի վրա իրադարձությունների այսպիսի զարգացումն ինչ-որ տեղ կանխատեսելի էր. խաղում էին հաղթողի երկու գլխավոր հավակնորդները: Մեկնարկային պարտիայի արդյունքը կարող է վճռական լինել, ուստի, ինչպես եւ սպասվում էր, կողմերը չափազանց զգույշ էին ու ռիսկի դիմել չցանկացան:
Այս պահին մյուս զույգերը շարունակում են պարտիաները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ