«Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերությունն այսօր հանդիպում էր կազմակերպել լրատվամիջոցների եւ հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ, որի ժամանակ ընկերության վարչական գծով տնօրեն Հրաչ Ջաբրայանը ներկայացրեց ընկերության իրականացրած եւ իրականացնելիք ծրագրերը եւ պատասխանեց ներկաների հարցերին:
Aravot.am-ը դիմեց Հրաչ Ջաբրայանին, որպեսզի նա պարզաբանի եւ պաշտոնական տեղեկատվություն տրամադրի վերջին օրերին ընկերությունում կատարվող իրադարձությունների վերաբերյալ, որոնց անդրադարձել էինք մեր հրապարակումներում, եւ որոնց շուրջ պաշտոնական տեղեկատվություն ստանալ չէր հաջողվել մինչ օրս:
Անդրադառնալով հավելավճարների հետ կապված դժգոհություններին, պարոն Ջաբրայանը նշեց, որ ընկերությունը պետք է տարեկան 600 հազար կամ ամսական 50 հազար տոննա հանքաքար ապահովի, եւ աշխատողներին ընդառաջելով որոշում է կայացվել, որ 45 հազար եւ ավելի տոննա հանքաքար տալու դեպքում նրանց ամսական հավելավճար հատկացնել: «Փետրվարին 35 հազար տոննա հանքաքար տված աշխատավորը գալիս է տնօրինություն եւ ասում, դու ինձ պետք է բոնուս տաս, պարտական ես: Ասում ենք` տնօրինությունը պետք է դա որոշի, 220 հազար աշխատավարձ ես ստանում վերցու գնա տուն, 45 հազար եւ ավելի տոննա ապահովելու դեպքում կստանաս, սակայն լավ չեն ընդունում ասվածը եւ բոնուս են պահանջում: Աշխատավորն է պարտական, քանի որ փող ես տալիս, բայց լավ չի աշխատում. օրական 1600 տոննա հանքաքար տալու փոխարեն 900, 1000 կամ 1100 տոննա է տալիս: Եթե իր աշխատաժամանակի 4 ժամը վատնում է գողությամբ զբաղվելով, բնականաբար պլանը չի հասցնի կատարել: Վերջին 5 օրվա մեջ մենք 4 հատ գողություն ենք բացահայտել, մի հատ էլ այսօր բացահայտեցի, նկարները քիչ հետո ցույց կտամ»,-ասած Հրաչ Ջաբրայանը եւ նաեւ պարզաբանեց հանքի աշխատողների կողմից հնչեցված այն պնդմանը, որ իրենք ամսվա պլանը կատարել են եւ հանքի մեքենաների անսարքությամբ էր պայմանավորված ցածր ցուցանիշի արձանագրումը: Վարչական հարցերով տնօրենն այստեղ կրկին մեղավոր է համարում հանքի որոշ աշխատակիցներին` նրանց մեղադրելով մեքենաները միտումնավոր փչացնելու մեջ: «Դինո գոլդը 2012թ.-ին 6 մլն դոլար գումար է ծախսել բեռնատար կամ ապարաբարձիչ մեքենաների վերանորոգման համար, բայց այդ մեքենաների սարքավորումներից նույն մասն ամեն ամիս ջարդվում, է, երբեմն նույնիսկ ամիսը 3 անգամ: Շարժիչը բացում ես մեջից ավազ է թափվում. մարդը բացել է ձեռքով ավազը լցրել ու փակել, ասում է` ամսի 10-ին պլանը չեմ կարողանալու կատարեմ, պրեմիա չեմ ստանալու, էլ ինչի աշխատեմ դաժանակիր: Ջարդում է մեքենան առանց մտածելու, որ այդ մեկ շարժիչի արժեքը 50 հազար դոլար է: Մեր ունեցած մեքենաներով մինիմում օրական կարող ենք տալ 2000 տոննա հանքաքար, այսինքն` ամիսը 60 հազար տոննա: Եթե ամեն ամիս 60 հազար տոննա հանքաքար տան, ապա յուրաքանչյուր հորատող կամ վարորդ ամեն ամիս մինիմում 700-850 հազար դրամով տուն կգնա», – ասաց Հրաչ Ջաբրայանը, որն առավոտյան կոմբինատի աշխատակիցներին մեկ անգամ եւս հայտարարեց, որ սահմանած 45 հազար տոննա հանքաքար չապահովելու դեպքում կրկին բոնուս չեն ստանալու, իսկ բողոքող աշխատողները, ովքեր չեն ուզում աշխատել, կազատվեն աշխատանքից:
«20 կամ 30 հոգի դժգոհողները դեռ 1200 հոգի չեն ներկայացնում, նրանք են ուզում խնդիր ստեղծեն, բայց ես իրենց ասել եմ դիմուները գրեցեք դուրս եկեք, եթե չեք գրելու` ես ձեզ աշխատանքից կազատեմ, կուզեք գնացեք դատարան, կուզեք գլուխներդ պատեպատ զարկեցեք: Իսկ աշխատանքից ազատված Արմենը գող ավազակի մեկն է, ով էսօր հիմնարկ էր եկել փորձում էր վախեցնել, բայց ես վախեցող տղա չեմ եւ ինչպես հարկն է պատասխանեցի: Արմենն այլեւս Դինո գոլդում չպիտի աշխատի, եթե ինքը կարծում է առավոտ շուտ ժամը 7-ին 55 հոգի հավաքի գա Հրաչին վախեցնի, ես էլ 1000 հոգի կարող եմ հավաքել: Թող մի բան հստակ լինի, էս հիմնարկի տերը ես եմ, եւ մենք պիտք է որոշենք, ով պետք է աշխատի կամ չաշխատի, եւ ոչ թե` ինքը», -պարզաբանեց նա:
Կարդացեք նաև
Նշենք, որ հանքի աշխատակից Արմեն Խուրշուդյանը մեզ տեղեկացրել էր, որ իրեն աշխատանքից ազատել են առանց պատճառի եւ իրավական հիմքի: Իսկ Հրաչ Ջաբրայանը պատասխանեց, որ վերջինիս աշխատանքից ազատելու 3 պատճառ է եղել եւ մանրամասնեց դրանք. «Մենք որոշել ենք, որ Արմենը չպիտի աշխատի, քանի որ, առաջին հերթին նա գող է, երկրորդը` 55 աշխատողների ներկայությամբ բացահայտորեն հայտարարել էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ժողովրդային հավաքին պիտի ներկայանա Դինո գոլդի շորերով եւ Րաֆֆիին պիտի բողոքի, որ Դինո գոլդն իր բոնուսը չի տվել, երրորդը` գործադուլի իրավիճակ ստեղծելու, կազմակերպելու պատճառով: Երեկ իրկուն էլ եկել էր աշխատանքի ու մի 20-30 հոգի աշխատավորներին փորձել էր համոզել, որ չգնան աշխատանքի, բայց նրանք 1-1.5 ժամ հետո մտան հանք, որովեհետեւ նրանց հստակ ասվեց, եթե չգնան աշխատանքի` կազատվեն, քանի որ, օրենքը հստակ ասում է, 3 ժամից ավելի չաշխատես` աշխատանքից կազատվես: Նույն բանը աշխատողներին ասվեց նաեւ այսօր առավոտյան», -ասաց պարոն Ջաբրայանը:
Հանդիպման ավարտից հետո «Կայուն զարգացում» հկ նախագահ Արմեն Փարսադանյանն իր դիրքորոշումն արտահայտեց բարձրացրած հարցերի շուրջ տնօրինության արտահայտած տեսակետների վերաբերյալ. «Ես կարծում եմ, որ ստեղծված ճգնաժամի պատճառը ընկերության ղեկավարության կողմից տեղաբնակների մտածելակերպին ոչ համապատասխան կանոնակարգեր սահմանելն է`աշխատողներին խրախուսման և տուգանքի մեթոդների ոչ ճիշտ կիրառումը: Հավաքական, խմբային աշխատելաոճը խորթ է հայերիս համար, մեզ մոտ առավել ընդգծված և արդյունավետ է անհատական աշխատելաոճը, անհատական մոտեցումը: Ես հասկանում եմ, որ ընկերության ղեկավարությանը հետաքրքրում է միայն վերջնական արդյունքը, բայց ուժեղ օղակին զրկանքների ենթարկելով, հնարավոր չէ վերացնել թույլ օղակը, այն միայն հիասթափություն կառաջացնի բարեխիղճ աշխատողների շրջանում», -նշեց Արմեն Փարսադանյանը
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
«Դինո գոլդ մայնինգ քամփնի»-ի պրոբլեմն այն է,որ այն իր աշխատողներին լուրջ չի ընդունում ու վերջիններիս դիտում է որպես թիվ/համար,այլ ոչ մարդ արարած: Հենց մի աշխատող բողոքում է,ասում են` դիմում գրի աշխատանքից դուրս արի կամ քեզ կհեռացնենք: Որովհետև գիտեն, որ գործազուրկ մարդիկ կան ու կփոխարինեն ազատվածներին:Սա նեո-գաղութատիրական գործելաոճ է: «Դինո գոլդ»-ը երբեք «մեղավոր չէ». միշտ դիմացինն է «մեղավոր»: Դրա համար ազգի ընդերքի հարստությունը ՊԻՏԻ գնա ԱԶԳԻՆ,այլ ոչ ինչ-որ մի գերմանացու (ԶՊՄԿ) կամ կանադացի հրեայի («Դինո գոլդ »): Սյունեցի/Հայաստանցի աշխատողները ՀԱՄԱՏԵՂ պիտի դառնան/լինեն հանքերի համահավասար բաժնետերեր և ՄԻԱՍԻՆ շահագործեն այն ու եկամտից հարստանան ԻՐԵՆՔ (Հայերը) և Հայաստանի պետությունը (տուրքեր):
Էդ դինոյի վարչական տնօրենին խանգարում է իր կուսակցական լինելն, ավելի ճիծտ կլինի նա զբաղվի ՀՅԴ քարոզելով
Կա արդյո՞ք դատարանի որոշում, որ պարոն Ջաբրայանի խոսքում նշված աշխատողները հանցագործ են, կամ գոնե դիմե՞լ եք իրավապահ մարմիններին, թե՞ անմեղության կանխավարկածը հանքավայրի տարածքում չի գործում……….
Վարազ Սյունի Ջան
Եթե դուք ունենաք օրավարձով աշխատող մարդիկ ու նրանք չաշխատեն, փոխաբերական իմաստով օր սպանեն, ինչքանո՞վ կխրախուսեք նրանց նման դրսեվորումը:
Կարող եք չպատասխանել՝ պատասխանը ես գիտեմ, ուղակի կարող եք փոխարենը ձեր խղճի առաջ մտածել նոր գրել որ իրոք մտածում եք:
Ժամանակ է եղել երբ հանքաարդյունաբերությունը եղել է պետական սեփականություն և ձեր նշախ հայերը էլի չեն հարստացել և կասեմ ավելին նույնիսկ բյուջեն չի հարստացել դւք սհատ լավ գիտեք թե ով է հարսատացել….
ինչ ասեմ եթե մտացելու հարմարանք ունեք մի քիչ զոռ տվեք….