Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մազմանյանը՝ Վիոլետ Գրիգորյանի հացադուլի մասին. «Ամեն մարդ կարող է խենթանալ, ինչպես ուզում է»

Մարտ 15,2013 20:30

Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը կարծում է` թեթեւսոլիկություն է, երբ մտավորականները 4 տարին մեկ քաղաքական դաշտում ակտիվանում են:

«Իր ազատությունն է, ամեն մարդ կարող է խենթանալ, ինչպես ուզում է: Իմ կարծիքով, ամեն օր, եթե քաղաքականության մեջ ես, հասկանալի է: Եթե 4 տարին մեկ ակտիվանում ես, դա լուրջ չէ, դա, իմ կարծիքով, արդեն թեթեւսոլիկություն է»,- Aravot.am-ին ասաց պարոն Մազմանյանը` անդրադառնալով այսօր մեկ օրով հացադուլ հայտարարած գրող Վիոլետ Գրիգորյանին:

Պարոն Մազմանյանը Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի նպատակն էլ չի հասկանում. «Ի՞նչն է ուզում փոխել: Նպատակը կորած է, հեղհեղուկ է: Արդեն քաղաքական տեխնոլոգիա է, գործընթաց, որի նպատակն անհասկանալի է»:

«Սերժ Սարգսյանը միայն իմ դիակի վրայով կերդվի» Ր. Հովհաննիսյանի հայտարարությունն էլ համարեց շանտաժ ու կարծիք հայտնեց, որ ոչինչ չի փոխվելու. «Ու դրա պատճառով, հաստատ, ոչ մի երկրի նախագահ երկիրը չի կանգնեցնի: Էմոցիոնալ, ոչ շատ լուրջ հայտարարություն էր»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Նարե says:

    Մի փոքր համակրանք ունեի հանրահավաքային այս շարժման նկատմամբ, մտածելով, որ իրականում Րաֆֆին առաջնորդում է իրենց ցանկություններում անկեղծ ու դժգոհ մարդկանց, բայց որ այդ կնոջ նմաններն են միանում շարժմանը, և եթե այնտեղ էլի նմաններ են, ուրեմն ցավոք էլի հուսահատություն ու ապատիայով են տառապելու իրենց սոցիալական ծանր վիճակից անկեղծ վրդովված մարդիկ: Վտարեք այդ պատեհապաշտներին ձեր շարքերից:

  2. Գոհար says:

    Չկա ավելի վտանգավոր բան, քան անտարբերությունը: Եթե անգամ չես մասնակցու հանրահավաքին, գոնե պարտավոր էս հասկանալ, թե ինչն է բերել մարդկանց այնտեղ: Արվեստի մարդ եք Արմեն Մազմանյան: Ինչ կարող եք սովորացնել Դուք Զեր ուսանողին եթե ինքներդ չեք հասկանւմ այդ անօգնականությունից պարող ծեր կնոջը: Այո ամեն մարդ խելագարվում է յուրովի: Ձերն էլ է խելագարություն ` անտարբերության ու անկապ կայֆավատի խելագարություն:.

  3. Maxim says:

    Հարգելի՝ Գոհար: Ձեր արժեհամակարգը,՝ դա կարեկցանքի, երախտիքի, սիրո, հարգանքի, հավատարմության և էլի շատ արժեքներն են, որով բնորոշվում է մարդը: Իսկ մազմուզյանների համար արժեհամակարգը,՝ բոլորովին այլ կատեգորիա է: Այնպես որ բացատրելը ավելորդ է:

  4. Cool headed says:

    «Ի՞նչն է ուզում փոխել” հարցնողին պատասխանում եմ` ուզում է քեզ և քեզ նմաններին կերակրատաշտից հեռացնել, ժողովրդին գոնե մի փոքր պատառ հասանելի դարձնելու ակնկալիքով:

  5. Տիգրան says:

    Հայաստանում ապրող մարդկանց մեծամասնությունն իրենց մեջ որոշակիորեն կրում են Մազմանյանականություն` այսինքն պատեհապաշտություն, ինքնահավանություն և եսասիրություն… Դրա վառ ապացույցը ընդդիմության այն արմատական գործիչներն են, որոնք պաշտոն ստանալուն պես մոռացել են իրենց երդումները և դարձել են իշխանությունների գործիքը… Եթե, ասենք, վաղը Նախագահը հանի Մազմանյանին, բնականաբար Մազմանյանը կսկսի հայհոյել իշխանություններինև եթե ամոթի չափը թույլ տա, կհայտնվի ազատության հրապարակում և կպահանջի արդարություն.. Ժամանակին, ՀՀՇ-ն կեղծեց ընտրությունները և Վազգեն Մանուկյանին` ընտրված թույլ չտվեց նախագահ հռչակվել, թեև այս քաղաքական գործչի ներկայիս պահվածքից ափսոսանքի զգացումը վերանում է… Իսկ այսօր և դրանից առաջ ՀԱԿ, որ ժամանակին ինքն է կեղծել ընտորթւոյնները, պահանջում է արդարություն… Ինչ ցանել, այն էլ ստանում են… ԵՎ կան մարդիկ, որոնք ասում են, թե 2008-ին ավելի բուռն էր պայքարը… Ինչպես կարող էր ավելի բուռն լիօնել, եթե հասարակության կեսը չէր ընդունում և դեմ էր ՀՀՇին… Ներկայիս շարժումը և ծավալով և պոռթկումով նման է 88-ի շարժմանը, և այն չի նահանջի, քանի չի բավարարվել նրա պահանջները` այն է` երկրի կառավարությունը հանձնել նրան, ում ընտրել է ժողովուրդը… Այս պահին Մանավանդ Սերժ Սարգսյանի համար չկա այլ ելք, քան Րաֆի Հովհաննիսյանին նշանակել վարչապետ և նրան չծանգարել կառավարության կազմավորման հարցում… և մի երկու տարուց հետո պետության կողմից ըստ արժանվույն գնահատվելով անցնել ակտիվ հանգստի` Կարծում եմ, որ Րաֆին կստեղծի այնպիսի երկիր, որտեղ Ոչ միայն Սերժ Սարգսյանը, այլև մյուս մեծահարուստները հանգիստ կվայելեն իրենց հարստությունը, չվածենալով, որ հանկարծ իրենցից կխլեն, այն, ինչ իրենք ձեռք են բերել ոչ արդար ճանապարհով… Հակառակ դեպքում, փակուղի է, և կանխատեսելու փոխարեն, միայնն ասենք` ինչպես կարող է երկիրը ղեկավարել մի կուսակցություն, որը երկու տոկոս ձայն ունի ընդամենը… ԵՎ Սերժ Սարգսյանի առաջին քայլը այդ կուսակցությունը պատմության գիրկն ուղակելը պիտի լինի…

    • Vardan says:

      Տիգրան ջան, շատ ճիշտ ես, երբ ասում ես, եթե վաղը Մազմանյանին հանեն գործից՝ վազելով կգա հրապարակ, ինչպես երեկ դա արեց Սուրեն Զոլյանը, որը 2008 թ.-ին անձամբ էր սպառնում դասախոսներին, որ եթե հանկարծ իմանա մեկը միտինգ է գնում՝ անմիջապես կազատի աշխատանքից: Ինչ վերաբերվում է 2008-ի հանրահավաքների հետ համեմատությանը՝ այնպիսի տպավորություն է, որ առաջին անգամ եք մասնակցում միտինգի և նույնիսկ 2008-ի հանրահավաքների տեսանյութերը չեք դիտել: Կարծում եմ բոլոր հետընտրական շարժումներից սա ամենասակավամարդն է: Իսկ դրա պատճառները մի քանիսն են : Նախ՝ արտագաղթը, երկրորդ՝ առաջնորդի վճռականության նկատմամբ անվստահությունը, և երրորդ՝ անորոշությունը:
      Ուզում եմ մի համեմատություն անել, որից խնդրում եմ ոչ ոք չնեղանա, այլ ուղղակի մի քիչ թող խորհի: Այս վերջին երկու շարժումները ես համեմատում եմ ամուսնացած բաժանված կնոջ և կույսի հետ: Բաժանված կնոջ արդեն բոլորը ճանաչում են, գիտեն թե ինչ մայր է եղել, ինչպիսի դաստիարակություն է տվել իր երեխաներին, ինչպիսի արժեհամակարգ ունի: Իսկ կույսի դեպքում ամեն ինչ անհայտ է: Ինչքան էլ նա գրավում է իր անարատությամբ՝ մեկ է, ապագան նրա հետ անորոշ է, կարող է լավ ստացվի, կարող է շատ վատ 😀

  6. 1915ARM says:

    Սրա վրաից Մեսչյանի հոտ է գալիս;

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031