Լրահոս
Օրվա լրահոսը

Hanford Sentinel. «Ֆրեզնոյում հայկական ուտեստների հոմանիշը «Ջորջ»-ն է»

Մարտ 15,2013 20:10

Երկար տարիներ է, ինչ Ջորջ Քորոյանը Ֆրեզնոյում հայկական ուտելիքի մատակարար է համարվում: Նրա հոտավետ ճաշատեսակները, ինչպիսիք են քյաբաբը, խաշլաման և մուսական գրավել են ամենաքմահաճներին: Գրում է «Հենֆորդ սենթինել» պարբերականը:

Նա իր կնոջ, դստեր, հոր և մոր հետ Հայաստանից Ֆրեզնո է մեկնել խորհրդային տարիներին: Իր առաջին « Ջորջի քյաբաբ» ռեստորանը բացել է 1970-ականներին:

2000-ականներին բիզնեսը թողնելով իր ազգականներին՝ նա սկսել է զբաղվել բժկությամբ՝ մեծահասակների բժշկական հաստատությունում:

66-ամյա Քորոյանը կրկին վերադարձել է ռեստորանային բիզնես՝ վերցնելով «Հայ փողոցի գրիլ» ռեստորանը և վերանվանելով «Ջորջի հայ փողոցի գրիլ»: Նրա կինը՝ Իսկուհին, շարունակում է օգնել նրան՝ փախլավա և այլ ուտեստներ պատրաստելով:

1991թ. «Ֆրեզնո բի» թերթը Ջորջի մասին գրել էր. «Այս քաղաքում հայկական ուտելիքի անուն տվեք ու ինչ-որ մեկը հաստատ կկապի «Ջորջ» անվան հետ»:

«Բանն այն է, որ դուք այնքան եք սովորել Ջորջ անվան, որպես հայկական ուտեստների հոմանիշի, որ թվում է թե նա հավերժ այստեղ է եղել»:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031