Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը հորդորում է իրեն թաղել Հայաստանի ցանկացած անկյունում

Մարտ 15,2013 19:49

«Այո, Մեծ Պահքի շրջան է: Եվ այն, ինչ ես անում եմ, ոչ հացադուլ է, ոչ ծոմ է, այլ մեր հաղթական պայքարի վճռորոշ հանգրվանում»,- Ազատության հրապարակում այսօրվա հանրահավաքին ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա հայտարարել էր, որ այլեւս որեւէ մեկի խոսքերը չի մեկնաբանելու, բացի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից: Այսօր նա ավելացրեց եւս մի հոգու. «Թող ոչ մեկը, անկախ աղբյուրից, հաղորդագրություններով ինձ հետ չխոսի: Սրանից հետո ես կմեկնաբանեմ ոչ թե միայն մի հոգու՝ Սերժ Սարգսյանի խոսքերը, այլ 2 հոգու՝ Վեհափառ Հայրապետի խոսքերն էլ: Մեր կողմից ոչ մի քաղաքական գնահատական կամ շանտաժ չկա: Ամոթ այս հայտարարության հեղինակներին: Այո, աղոթքի շրջան է, եւ ինչպես ես ամեն օր աղոթում եմ Վեհափառ հայրապետի եւ պարոն Սարգսյանի համար, ես անցած անգամ խնդրեցի, որ նրանք էլ աղոթեն ինձ համար եւ ճշմարտության համար, բայց ոչ երբեք ստի, կեղծիքի համար»:

Նա տեղեկացրեց, որ ինքը մկրտվել է եւ պսակվել է Հայ Առաքելական եկեղեցում. «Իսկ եթե հաղորդագրության միջոցով ինձ սպառնալ, որ չեն ուզում ինձ թաղել Հայ առաքելական եկեղեցու մեջ, ինձ որոշեք ցանկացած անկյուն՝ Հայաստանի Հանրապետության, որովհետեւ ամեն մի անկյուն, ամեն մի հող դա իմ սրբությունն է»: Նա խնդրեց, որ Աավետարանը չմտցնեն այս քաղաքացիական պայքարի մեջ. «Պետությունը եւ եկեղեցին անջատ են, ոչ թե մեկը մյուսի կցորդն է: Երբ ասում ենք՝ հավատ, հույս եւ սեր, դրանք ճշմարտության, իրավունքի ճամփան են»:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի առաջարկին՝ նա աաց, որ դեռ կորոշեն, թե որտեղ կազմակերպեն քննարկումները՝ «Ազատությա՞ն» հրապարակում, թե՞ Հանրապետության հրապարակում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031