Լրահոս
Օրվա լրահոսը

Բնապահպանների ամենաչուզած մարդը «Խոսրովի արգելոցի» տնօրե՞ն

Մարտ 15,2013 19:33

Քիչ առաջ ավարտվեց «Խոսրովի անտառ» արգելոցի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը, ըստ որի 11 թեկնածուներից 3-ը հաղթահարել են սահմանված 70% շեմը: Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեցին բնապահպանության նախարարության լրատվական ծառայությունից:

Թեկնածուներից Հրաչյա Հովակիմյանը շեմը հաղթահարել է մոտ 91%-ով, Վարանցով Բարսեղյանը`մոտ 78%, իսկ Գառնիկ Շաբոյանն էլ`70: Այսպիսով «Խոսրովի անտառ» արգելոցի մրցույթում 3 հաղթող կա, սակայն 3 օրվա ընթացքում բանպահպանության նախարարը 3-ից մեկին կնշանակի արգելոցի տնօրեն:

Հիշեցնենք, որ Հրաչյա Հովակիմյանին բնապահպան-ակտիվիստները մեզ հետ զրույցում բնութագրել էին որպես ոչ մասնագետ, իսկ այսօր տեղի ունեցած մրցույթին բնապահպանների եւ լրագրողների մուտքը արգելելը, բնապահպանները պայմանավորել են այն հանգամանքով, որ այն արդար եւ թափանցիկ չի լինելու, իսկ բնապահպանության նախարարն էլ նախապատվությունը տալիս է հենց Հրաչյա Հովակիմյանին:

Ինչ վերաբերում է Վարանցով Բարսեղյանին, նա արգելոցում 38 տարվա աշխատանքային փորձ ունի, բայց նախորդ տարի ազատվել է աշխատանքից` առաղջական խնդիրենրի պատճառով, իսկ հետո, ինչպես Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրել էր` պարզվել էր որ սխալ ախտորոշում են արել, հիմա առողջ է ու կարող է աշխատել:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031