Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհրդարանի «մարդամեկին». «Ձեզանից լավը էստեղ՝ հարթակում կանգնած է»

Մարտ 15,2013 19:23

Լոռվա նախկին մարզպետ Վիգեն Խաչատրյանն այսօր Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին հայտարարեց. «Այն պնդումը, որ Սերժ Սարգսյանը նախագահական ընտրություններում չի պարտվել՝ ճիշտ է»: Բոլորը քար լռություն կտրեցին, սակայն պարոն Խաչատրյանը շարունակեց. «Չի պարտվել, որովհետեւ նա տապալվել է»:

Նրա խոսքերով՝ «Մեզ ասում են՝ փաստեր բերեք, որ ընտրությունները կեղծվել են: Դուք էլ ասում եք, թե այսքան մարդ մասնակցել է ընտրությանը, բա մի երկու փաստ էլ դուք բերեիք: Մեր պետությունը բռնազավթված է մի խումբ մարդկանց կողմից: Խնդիրն այն չէ, թե ով կդառնա ՀՀ նախագահ: Պարզ է, որ ընտրվել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Խնդիրը կայանում է նրանում, որ մենք պետք է կարողանանք մեր պետությունը խաղաղ ճանապարհով ազատել այդ բռնազավթողներից: Այսօրվա վարչակարգը նման է մի տկարամտի, որը ճյուղի վրա նստած ընկել է ցած ու դեռ սղոցում է այդ ճյուղը»:

Ըստ նրա, թայֆա է հավաքված որոշ կուսակցությունների տակ, նրանցից ոմանք թայֆաբազությամբ են զբաղվում. «Սերժ Սարգսյանը նախորդ ընտրություններին մասնակցում էր «Առաջ Հայաստան» կարգախոսով: Առաջը եղավ, եթե վերցնեք պաշտոնյաների հայտարարագրերը, կտեսնեք որ ահավոր առաջ են գնացել, էլ տեղ չկա: Ասում են՝ բերեք ապահով Հայաստան կառուցենք, որովհետեւ իրենք իրենցը արդեն ապահովել են: Մարդամեկը խորհրդարանում գիտեր թե խորամանկ ա, ասում էր, մենք լավը չենք, բայց գիտենք, որ մեզանից լավը չկա: Եկեք համոզվեք, որ ձեզանից լավը էստեղ՝ հարթակում կանգնած է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031