Ազատության հրապարակում ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին նշեց, որ ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը փորձելու է լցնել Հայաստանի ամենամեծ դահլիճը՝ Մարզահամերգային համալիրը, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանին ընտրողները պետք է լցնեն ամենամեծ հրապարակը՝ Ազատության հրապարակը:
Նա կոչ արեց. «Եկեք ընտանիքներով, երեխաներով, կանանցով, որովհետեւ չի լինելու բախում: Լինելու է տոն: Այդ օրը պետք է ցույց տանք, թե ում է ընտրել հայ ժողովուրդը: Իսկ Սերժ Սարգսյանի երդմնակալությունը պետք է վերածենք մի խղճուկ միջոցառման՝ հրաժեշտի երեկույթի: Մենք բոլորս պետք է ցուցադրենք մեր կամքը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ