Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սուրեն Զոլյանը միացել է Րաֆֆի Հովհաննիսյանին

Մարտ 15,2013 19:00
zolyzn

Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանին Ազատության հրապարակում միացավ Բրյուսովի անվան ինստիտուտի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը: Ըստ նրա, այս շարժումը, որը գլխավորում է Րաֆֆի Հովհաննիսյանը, ասում են, թե գարնանային սրացում է, գարունը կանցնի, սրացումն էլ հետը. «Ես ասում եմ՝ կապ չունի՝ լավն է Րաֆֆին, թե ոչ, Րաֆֆին ընտրվել է նախագահ: Կապ չունի՝ ինչ ծրագրեր ունի, հիմա այլեւս ուշ է: Ով որ պարտվել է, ավելի լավ կանի պատրաստվի հաջորդ ընտրություններին, ոչ թե խորհուրդներ տա»:

Նա նաեւ անկեղծացավ՝ ասելով. «Թող Րաֆֆին չնեղանա, բայց անձամբ ես քվեարկել եմ Անդրիասի օգտին»:

Դիմելով իշխանություններին՝ նշեց. «Եթե թուրքերի հետ պատրաստ էիք հանձնաժողով ստեղծել պատմաբանների՝ պարզելու, թե ցեղասպանություն եղե՞լ է, թե՞ ոչ, հիմա ի՞նչ մի դժվար բան է հանձնաժողով ստեղծեք ու պարզեք՝ ընտրությունները կեղծվե՞լ են, թե՞ ոչ: Ի՞նչ մի դժվար բան է այդ 2000 պարկը բերել ու նորից հաշվել: Րաֆֆին անզոր է, եթե ժողովուրդը չկարողանա ինքնակազմակերպվել եւ իրականացնել ժողովրդի իշխանությունը Հայաստանում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Vardan says:

    Լրագրող Արման Գալոյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրում է.

    «2008թ. նախագահի ընտրություններից հետո Ազատության հրապարակում ընթանում էին շուրջօրյա հանրահավաքներ, դասադուլներ:
    Եվ այն ժամանակ Երեւանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Զոլյանը բուհում անձամբ մտնելով լսարանները, ներկա-բացակա էր անում, որպեսզի դասախոսների ու ուսանողների մտքով չանցնի դասադուլ անել ու հայտնվել Ազատության հրապարակում….բացակաների անուններն էլ հատուկ գրում էր, որպեսզի այդ ուսանողներով զբաղվի: Էլ չեմ ասում` մարտի 1-ից հետո նրա հայտարարությունների մասին: Այդ ամենին ականատես եմ եղել անձամբ, քանի որ ես այն ժամանակ աշխատում էի ԵՊԼՀ-ում` որպես դասախս:
    Հիմա Սուրեն Զոլյանը, երբ այլեւս ԵՊԼՀ ռեկտորը չէ, ոչ միայն պարտաճանաչ մասնակցում է Ազատության հրապարակում հանրահավաքներին, այլեւ անձամբ ելույթ է ունենում հարթակից: Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ:
    Իսկ մինչ այդ` մեկ հարց. հետաքրքիր է` եթե նա լիներ ռեկտոր, նրան կրկին կտեսնեի՞նք Ազատության հրապարակի մերձակայքում, թե՞…»:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031