Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյանը՝ Դավիթ Հարությունյանին. «Մենք պայմանավորվել էինք»

Մարտ 15,2013 18:45

«Երեկ շատ խելացի պատգամավոր Դավիթ Հարությունյանը որոշ մեկնաբանություններ արեց: Այն խնդիրների առջեւ, որ մենք կանգնել ենք, այդ խնդիրները 2008-ից աշխատանքային խմբում քննարկվել է: Պարոն Հարությունյան, մենք ձեզ հետ այդ խմբի անդամ էինք: Մենք պայմանավորվեցինք, որ 100 տոկոս համամասնական պետք է լինի»,- այսօր Ազատության հրապարակում հանրահավաքից դիմելով ՀՀԿ պատգամավոր Դավիթ Հարությունյանին՝ ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Նրա խոսքերով՝ «Մենք պայմանավորվեցինք, որ այսուհետեւ քվեարկությանը մասնակցած ընտրացուցակները պիտի հրապարակվեին: Մենք պայմանավորվեցինք, որ պետք է անձնագրային տվյալները չերեւար, բայց երեւար այդ մարդու մասնակցությունը: Դուք գիտեիք, որ դա խնդիր չէր, որովհետեւ միջազգային կազմակերպությունները դրա ֆինանսավորումն իրենց վրա էին վերցրել՝ տեսանկարահանող սարքեր տեղադրելու: Դուք չհամաձայնեցիք: Այսօր ձեր կատարած վատ աշխատանքը մի փորձեք մեր վրա գցել»:

Արմեն Մարտիրոսյանը նաեւ կարդաց ազատամարտիկների կոչերը, որով հորդորում էին մարդկանց միանալ շարժմանը եւ ստեծել նոր, իրենց երազած Հայաստանը:

Ելույթ ունեցավ նաեւ Սպառողների իրավունքների պաշտպան Արմեն Պողոսյանը, որը նշեց, թե ինչ է կատարվում Հայաստանում. «Կեղծված սնունդ, կեղծված ընտրություններ»:

«Սարդարապատ» շարժման անդամ Գարեգին Չուքասզյանն էլ խոսեց նոր Հայաստանի երկունքից ու խորհուրդ տվեց. «Փոխեք տատմորը, ծննդատունը տեղափոխեք Ազատության հրապարակ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031